Jump to content

Երևան Յունայթեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան Յունայթեդ
Ամբողջական անուն «Երևան Յունայթեդ» Երևան ֆուտբոլային ակումբ
Հիմնադրում 2004 թվական
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ Հանրապետական մարզադաշտ
Տարողունակություն 16000
Նախագահ Տիգրան Հովիվյան
Մարզիչ Ալբերտ Սարգսյան
Կայք
Լիգա Առաջին լիգա
2005 4
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Երևան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 2004 թվականին։

Ակումբը հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերին ավստրալիացի հայ գործարար Տիգրան Հովիվյանի կողմից[1][2]։ Մի քանի անց Հովիվյանն անհետացել է Հայաստանից, և ակումբը մնացել է առանց սեփականատիրոջ։

Որոշ ժամանակ անց Հովիվյանից լուր է ստացվել, որ նա Ավստրալիայում է և շուտով կվերադառնա Հայաստան։ Ակումբը հաջողությամբ սկսել է մասնակցությունն առաջին լիգայի առաջնությանը և արդյունքում զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։

Ըստ Առաջին լիգայի կանոնադրության՝ Պրեմիեր լիգա անցնում էր միայն հաղթողը, իսկ երկրորդ տեղն զբաղեցրեծ թիմը պետք է անցումային խաղ անցկացներ Պրեմիեր լիգայի նախավերջին տեղն զբաղեցրած թիմի հետ։

Երևանի «Արարատ» ակումբն անցել է Պրեմիեր լիգա, իսկ «Գանձասար» անցումային խաղում պարտվել է «Շիրակին»։ Արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն ընդառաջել է «Գանձասար» և «Երևան Յունայթեդ» թիմերին այն պայմանով, որ ակումբները ներկայացնեն ֆինանսական երաշխիքներ[3]։

«Երևան Յունայթեդ» ակումբի ղեկավարության կողմից երաշխիքներ եղել են, սակայն դրանք չեն հաստատվել գործով։ Հովիվյանը հերթական անգա հեռացել է Հայաստանից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես որոշում է կայացրել թիմին առաջնությունից հեռացնելու վերաբերյալ։

2006 թվականի նոյեմբերին Հովիվյանը նորից վերստեղծել է ակումբը՝ խոստանալով այս անգամ այն ղեկավարել ավելի լրջորեն և ապագայի հեռանկարներով[4]։

2007 թվականի մարտի 7-ին հայտնի է դարձել, որ ակումբը չի մասնակցի Հայաստանի գավաթի խաղարկությանն ու Առաջին լիգայի առաջնությանը։ Հովիվյանից հերթական անգամ լուրեր չեն եղել, իսկ ակումբի ֆինանսական միջոցներն սպառվել էին։ Իր նամակում Հովիվյանը հայտնել է, որ ֆինանսավորման խնդիրները պայմանավորված են հովանավորների բացակայությամբ։ Ակումբի ողջ անձնակազմն ու ֆուտբոլիստները մնացել են առանց աշխատանքի[5]։

Ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ կազմալեւծվել է։ Դա միակ դեպքն է հայկական ֆուտբոլի պատմության մեջ, երբ նույն ակումբը կազմալուծվել է երկու անգամ։

Մարզչական շտաբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գլխավոր մարզիչ – Հայաստան Ալբերտ Սարգսյան
  • Օգնական – Հայաստան Արմեն Բաղումյան
  • Օգնական ֆիզպատրաստության հարցերով – Հայաստան Սուրեն Բեգոյանց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]