Երևանի կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1995 թվականի Հայաստանի նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր Հայաստանի նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005 թվականին)՝ համայնքի) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան և օրհներգ։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002 թվական) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008 թվական), Հայաստանի օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ ավագանին և քաղաքապետը։

Ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ 5 տարի ժամկետով։ Քաղաքապետ է ընտրվում ավագանու ձայների 50 %-ից ավելին ստացած կուսակցուցյան ցուցակի 1-ին համարի անձը։ Եթե նա հրաժարվում է կամ տարբեր պատճառներով չի համապատասխանում քաղաքապետին ներկայացվող պահանջներին, ապա քաղաքապետին ընտրում է ավագանին՝ գաղտնի քվեարկությամբ։

Երևանի ավագանու 1-ին ընտրություններում նախատեսված նվազագույն 7 %-ի շեմը հաղթահարել են Հայաստանի հանրապետական՝ 47,43 % (35 մանդատ), «Բարգավաճ Հայաստան» 22,65 % (17 Երևանի քաղաքապետարան 809 մանդատ) կուսակցությունները և «Հայ ազգային քանի շենքը (2004 թվական, ճարտ- •- կոնգրես» դաշինքը՝ 17,57 % (13 ման- ներ՝ ՋիմԹորոսյան, Ռոմիկ դատ)։ Վերջինս, վիճարկելով ընտրու- Մարտիրոսյան) թյունների օրինականությունը, հրաժարվել է իր մանդատներից։ 2011-ից Երևանի քաղաքապետը Տա- րոն Մարգարյանն է։ Երևանի վարչական սահմանները սահ¬ մանված են «ՀՀ վարչաաարածքային բա¬ ժանման մասին» (1995) օրենքով։ Երևանի համայնապատկերը «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից Կառավարության որոշմամբ՝ Երևա¬ նում տարածքային կառավարման (իրա¬ կանացնում է ՀՀ տարածքային կառա¬ վարման նախարարությունը) որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։