Երևանի Անտոն Քոչինյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի գյուղատնտեսական քոլեջ պետական, Անտոն Քոչինյանի անվան, միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում ՀԱԱՀ-ում։ Ստեղծվել է 1996 թվականին։ Գործում է ուսուցման անվճար և վճարովի համակարգ՝ առկա և հեռակա ձևերով։ Ուսման տևողությունը ցերեկային ուսուցման համակարգում 2–3 տարի է, իսկ հեռակա բաժնում՝ 3–3,5 տարի։ Ներկայում քոլեջը պատրաստում է կրտսեր մասնագետներ գյուղատնտեսական արտադրության մասնագիտություններով՝ փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում), հողաշինություն, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ագրոպարենային համալիրում), ֆինանսներ (ագրոպարենային համակարգում), մենեջմենթ/կառավարում/ (ագրարային համակարգում), խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, անասնաբուժական սանիտարահիգիենիկ փորձաքննություն, ագրոէկոլոգիա։ Քոլեջի` բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակել համալսարանի բակալավրային համակարգի բարձր կուրսերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։