Ուսումնական թղթապանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուսումնական թղթապանակը սովորողների ձեռքբերումների գնահատման և վերահսկման նոր ձև է։ Հիմնական իմաստն է՝ ցույց տալ այն ամենը,ինչ ընդունակ է սովորողը։ Ընդհանուր առմամբ ուսումնական թղթապանակն իրենից ներկայացնում է սովորողի ուսումնական գործունեության արդյունքների և նմուշների կազմակերպման,ինչպես նաև արտաքին աղբյուրների համապատասխան տեղեկատվական նյութերի հավաքածու։ Այն նախատեսված է սովորողի ուսումնական մակարդակի բազմակողմանի քանակական և որակական վերլուծության և նրա ուսումնական գործընթացի հետագա շտկման համար։ Գնահատման այս ձևի մանկավարժական իմաստն այն է,որ շեշտը սովորողի չիմացածից տեղափոխվում է նրա իմացածի վրա,գնահատականից՝ ինքնագնահատականի վրա։ Ուսումնական թղթապանակը քանակական և և որակական գնահատականների ինտեգրացիա է և վերջապես,դրա հիմնական խնդիրն է հետևել ուսումնական առաջընթացին և ընդհանրապես դրա դինամիկային։

Ուսումնական թղթապանակների առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Ուսումնական թղթապանակի բովանդակության համար մեծ մասամբ չեն տրվում ենթակետերի և անվանումների հստակ ցանկ։ Դա հիմնականում կախված է կոնկրետ ուսուցչից կամ ուսուցիչների խմբից։ 2.Գոյություն ունի ուսումնական գործունեության արդյունքների և դրա վերաբերյալ տեղեկությունների ազատ ցանկ,որից կարելի է ընտրել։ 3.Ուսումնական թղթապանակի բովանդակությունը կախված է տվյալ առարկայի ուսուցման կոնկրետ նպատակներից։ Ուսումնական թղթապանակի բովանդակության գրեթե ողջ պարունակությունը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել դրա բովանդակության վերաբերյալ։ Ուսումնական թղթապանակի երեք պարտադիր բաղկացուցիչ՝ 1.Աշակերտն առաջին էջում գրում էիր թղթապանակի նպատակի մասին, 2․Կցվում է թղթապանակի բովանդակությունը բոլոր տարրերի թվարկումով։ Թղթապանակը ունի երկու գործառույթ՝աշխատանքային և գնահատող։

Ուսումնական թղթապանակաի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական թղթապանակը հնարավորություն է տալիս սովորողի ընդունակությունների որակական և քանակական գնահատականները համդրել ուսումնական գործունեության արդյունքների վերլուծության միջոցով։ •խրախուսվում է գնահատականը,ինքնագնահատականն ու փոխգնահատումը,սովորողի ուսումնական գործընթացի ինքանվերլուծությունն ու ինքնավերահսկողությունը։ •Ուսումնական թղթապանակը նպաստում է սովորողների,ուսուցիչների համգործակցությանը,հնարավորություն է ընձեռում գնահատելու ուսման ընթացքում ներդրված ջանքերը,ձեռքբերումներն ու առաջընթացը։

Ուսումնական թղթապանակի սահմանակփակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական թղթապանակի սահմանակփակումներից առանձնացնում ենք ժամանակի գործոնը,որովհետև թղթապանակ կազմելը երկարատև և ծախսատար գործընթաց է։ Բացակայում է հստակ կողմորոշումը։ Առկա է սուկյեկտիվության գործոնը։ Ուսումնական թղթապանակը գնահատման նոր ձև է և ուսուցման գործընթացում հնարավորություն է տալիս ավելի հստակ տեսնել գնահատման ավանդական ձևերի փոփոխությունների նոր ուղղությունները՝մասնավորապես գնահատանիշի գերակայության փոփոխությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

European Language Portfolio (ELP) http://www.coe.int/en/web/portfolio

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար,Երևան,2004թ