Երվանդ Սարգսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Սարգսյանց
Ծնվել էհունիսի 11, 1913(1913-06-11)
Մահացել էհունվարի 11, 1972(1972-01-11) (58 տարեկան)
Մասնագիտությունճարտարագետ

Սարգսյանց Երվանդ Արմենակի (հունիսի 11, 1913, Լիպեցկ-հունվարի 11, 1972, Մոսկվա), հայ խորհրդային ինժեներ։

Ա․ Ս․ Սարգսյանցի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Խարկովի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը։ Աշխատել է Խարկովի (1937 - 1941 թթ.), Վոլգոգրադի (1941-1942 թթ.), Ալթայի (1942-1955 թթ., 1948 թվականից՝ գլխավոր կոնստրուկտոր) տրակտորների գործարաններում։ 1955-1966 թվականներին Վլադիմիրի տրակտորների գործարանի գլխավոր կոնստրուկտորն Էր, 1966-1972 թվականներին՝ Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրության տեխնիկական վարչության պետի տեղակալ։ 1958-1966 թվականներին դասախոսել է Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Աթմենակի ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել են տրակտորների համար օդային հովացման դիզելային շարժիչներ, վարի տրակտորների մի շարք կոնստրուկցիաներ։ ԴՏ-54 դիզելային գյուղատնտեսական տրակտորի (ԽՍՀՄ-ում առաջին) կոնստրուկցիայի մշակման և արտադրության մեջ ներդրման համար Սարգսյանցը 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226