Երվանդ Պարոնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Պարոնիկյան
Ծնվել է1951
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Երվանդ Գառնիկի Պարոնիկյան (1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Պարոնիկյանը ծնվել է 1951 թվականին, Երևան քաղաքում։

1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը[2], որից հետո ծառայել է Խորհրդային բանակում։ 1975 թվականին զորացրվել է և ընդունվել է Խորհրդային Հայաստանի ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտուտի ասպիրանտուրան։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1980 թվականին։ 1978 թվականից աշխատում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտուտում, 2015 թվականին նշանակվել է լաբորատորիայի վարիչ[3]։

1991 թվականից դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում, 2014 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են տարացիկլիկ միացությունների, համակցված պիրոլի և պիրիդինի ածանցյալների սինթեզի, քիմիական հատկությունների և կենսաբանական ակտիվության հարցերին։ Հայտնաբերել է նոր վերախմբավորումներ, մշակել նոր տարացիկլիկ համակարգերի ստացման եղանակներ, իրականացրել է բարձր արդյունավետությամբ օժտված կենսաբանորեն ակտիվ միացությունների նպատակային սինթեզ։

Մոտ 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 35-ը հեղինակային իրավունքներ են և արտոնագրեր։ Միջազգային գիտաժողովներում զեկուցումների համար արժանացել է ոսկե մեդալի և դիպլոմների։

Երվանդ Պարոնիկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 5 ատենախոսություն, ղեկավարել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր։

«Գիտական համագործակցություն» միջազգային ֆոնդի, Մոսկվայի պետական համալսարանի և Ռուսաստանի քիմիական ընկերության կողմից 2008 և 2015 թվականներին պարգևատրվել է ոսկե մեդալով և դիպլոմով։

Գիտական և մասնագիտական խորհուրդների, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի (1995) և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2011) անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «ԵՐՎԱՆԴ ԳԱՌՆԻԿԻ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ» (PDF).
  3. «Ерванд Пароникян (страница 541)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]