Երվանդ Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանվելյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Երվանդ Մանվելյան
Ծնվել է1872
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1949
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունմանրէաբան և հասարակական գործիչ

Մանվելյան Երվանդ (1872, Կոստանդնուպոլիս-1949, Փարիզ), հայ մանրէաբան, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել հյուսվածաբանության լաբորատորիայում, 1902 թվականից՝ Պաստյորի անվան ինստիտուտում՝ որպես հյուսվածաբանության և մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի հյուսվածաբանության, ծերացման, կատաղության և հատկապես բնածին սիֆիլիսի ուսումնասիրության հարցերին։ Մանվելյանը եղել է Փարիզի հայ բժիշկների ընկերության անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241 CC-BY-SA-icon-80x15.png