Երվանդ Գասպարյան (պատմաբան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Երվանդ Արամի Գասպարյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Գասպարյան (այլ կիրառումներ)
Երվանդ Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1953[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2001[1] (48 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1975) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | պատմաբան |
Երվանդ Արամի Գասպարյան (հունվարի 30, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2001[1]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2001):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Գասպարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1993-1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն։ 1994-1996 թվականներին դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996-2001 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում[2]։
Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիան և մեծ եղեռնը։ Գասպարյան Երվանդ Արամի, Հակոբյան Հակոբ Վահանի, Երևան, Հայինֆո, 1997։
- Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Երևան, 1999։
- Ֆրանսիան և Մեծ Եղեռնը (1915-1918), Երևան, 2000։
- Մեծ Եղեռնը և Ֆրանսիան, Երևան, 2001։
- Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը, Երևան, 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5464
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Գասպարյան (պատմաբան)» հոդվածին։ |
|