Երվանդ Գասպարյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Գասպարյան
Ծնվել է հունվարի 30, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունիսի 22, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}}) (48 տարեկանում)
Քաղաքացիություն ՀԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտություն պատմաբան

Երվանդ Արամի Գասպարյան (հունվարի 30, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}})), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Գասպարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1993-1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն: 1994-1996 թվականներին դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996-2001 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում[1]:

Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Երևան, 1999:
  • Ֆրանսիան և Մեծ Եղեռնը (1915-1918թթ.), Երևան, 2000:
  • Մեծ Եղեռնը և Ֆրանսիան, Երևան, 2001:
  • Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը, Երևան, 2003:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան