Երկրոլորտ
Երկրոլորտ (հուն․՝ γῆ — երկիր, և σφαῖρα — գունդ, ոլորտ բառերից), աշխարհագրական համակենտրոն թաղանթներ, որոնցից կազմված է մոլորակը՝ երկիրը։ Առանձնանում են հետևյալ երկրոլորտները՝ մթնոլորտ, ջրոլորտ, լիտոսֆերա, երկրի կեղև, մանտիան և միջուկը։ Երկրի միջուկը բաժանվում է արտաքին միջուկի (հեղուկ) և կենտրոնական միջուկի (պինդ)։ Երկրոլորտը պայմանականորեն բաժանվում է հիմնականի կամ գլխավորի (լիտոսֆերա, մթնոլորտ և ջրոլորտ և այլն), ինչպես նաև՝ հարաբերականորեն ավտոնոմ զարգացող երկրորդային երկրոլորտներ դրանք են՝ պեդոսֆերա, անտրոպոսֆերա (Ռոդոման Բ. Բ., 1979), սոցիոսֆերա (Եֆրեմով Յ. Կ., 1961) և նոոսֆերա (Վերնադսկի Վ. Ի.)։ Կենդանիների գոյության միջավայրը, որը ներառում է մթնոլորտի ստորին մասը, ամբողջ ջրոլորտը և երկրի կեղևի վերին շերտը, կոչվում է կենսոլորտ։ Կրիոսֆերա, բնորոշվում է բացասական կամ զրոյական ջերմաստիճանով, որում գոլորշիանման վիճակում գտնվող, ազատ կամ քիմիապես և ֆիզիկապես այլ բաղադրիչների հետ կապված տեսքով ջուրը կարող է լինել պինդ ձևով (ձյուն, սառույց, եղյամ և այլն)։ Կենսոլորտ անվանումը նրանց տրվում է ելնելով երկրի վրա մարդու կյանքում նշանակությունից։ Վերոնշյալ երկոլորտներից յուրաքանչյուրն առանձին առանձին գիտաճյուղերի ուսումնասիրության առարկա է, որը ուսումնասիրում է յուրաքանչյուր ոլորտ տարբեր համակարգային մակարդակներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Круть И. В. Введение в общую теорию Земли. М., 1978, 368 с. (ռուս.)
|