Տպագրվել էր նյութեր ազգային կյանքի մասին, քաղաքական լուրեր, ուսումնասիրությաններ հայոց լեզվի և հայ գրականության պատմության վերաբերյալ, պատմական, աշխարհագրական և գիտական հոդվածներ։ Ամսագիրը բարձրացրել էր կանանց իրավահավասարության և աղջիկների դաստիարակության հարցը։ Մանկավարժական դաստիարակչական հոդվածներով օգնել էր կրթական գործի բարելավմանը, ծանոթացրել ուսուցման եվրոպական մեթոդներին։
Թղթակցել են Գ․ Զոհրապը, Գ․ Սրվանձտյանցը, Ե․ Դուրյանը, Ե․ Տեմիրճիպաշյանը, Լևոն Բաշալյանը և ուրիշներ։ Տպագրվել էր գրախոսականներ, մամուլի տեսություններ, թարգմանաբար ներկայացրել Լամարթինի, Հյուգոյի, Լաֆոնտենի, Բայրոնի, Շելլիի և այլոց գործերից։ Ընթերցողներին ծանոթացրել էր նշանավոր գիտնականների կյանքին ու գործունեությանը, նորագույն հայտնագործություններին։ Տպագրվել էր Ասիական ընկերության ազդերն ու որոշումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 621)։