Երկնագույն գետերի մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն գետերի մարդիկ
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԱնդրեյ Ապսոլոն
Սցենարի հեղինակՕլեգ Սագան-օօլ, Ստեփան Սարիգ-օօլ և Լեոնիդ Սոլովյով
ՕպերատորՄուզակիր Շուրուկով
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան և Ալեքսեյ Չիրգալ-օօլլ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն86 րոպե

«Երկնագույն գետերի մարդիկ» (ռուս.՝ «Люди голубых рек»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Ապսոլոնը «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Համարվում է Տուվայի առաջին ֆիլմը[1][2]։ Նկարահանումներն անցկացվել են Ձուն-Խեմչիկի շրջանում՝ Բաժին-Ալաակ գյուղում (այն ժամանակ՝ «Искра» սովխոզի կենտրոն) և Տանդինսկի շրջանում՝ Էլեգեստ գետի ափին։ Դերերի մեծ մասում, ինչպես նաև դրվագներում և զանգվածային տեսարաններում նկարահանվել են Տուվայի թատրոնի գրեթե բոլոր դերասանները[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենի Տուվա է վերադառնում Լենինգրադում ինժեների մասնագիտություն սովորած Մերգենը։ Կոլտնտեսությունում փոփոխություններ են կատարվում. տներ են կառուցվում, էլեկտրականություն է անցկացվում։ Բայց ծերերը չեն պատրաստվում լքել յուրդերը, չնայած կոլտնտեսության նախագահ Էլբեկի բոլոր հորդորներին և նույնիսկ սպառնալիքներին։ Բայց նույնիսկ նա չի հասկանում՝ Մերգենի նոր կամուրջի կառուցման գաղափարը։ Մեծ քաղաքից գյուղ չի ուզում վերադառնալ Մերգենի ընկեր Ադարը, թեև նրան այստեղ սպասում է իր հարսնացու Օյունմաան, ով մերժում է Դաժի սերը։ Ջրային տարերքի կողմից հին կամրջի քանդումը հանգեցնում է գյուղացիների կողմից իրենց հայացքների վերանայմանը։ Ադարը, իմանալով, որ իր կարիքը կա շինարարության ժամանակ, ի ուրախություն հարազատների, հարսնացուի և ընկերոջ, գալիս է հայրենիքում նոր կյանք սկսելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Նիկոլաև – Էլբեկ Ալբանովիչ, կոլտնտեսության նախագահ
  • Նիկոլայ Օլզեյ-Օոլ – Կավայ-օոլ, ծեր մարդ
  • Նայդան Գենդունովա – պառավ
  • Մաքսիմ Մունզուկ – Դելգեր
  • Վալենտինա Դագբաևա – Օյունմաա
  • Ժուսպեկ Տուրսունով – Դաժի
  • Չիլբակ Մարտայ-օոլ – Մերգեն, ինժեներ
  • Վերա Կարպովա – Կատյա, բժիշկ
  • Լակպա Սին-օոլ – Ադար
  • Օլեգ Նամդարաա – Դովուկկայ
  • Ելուբայ Ումուրզակով – Կուսկելդեյ
  • Գեորգի Չեռնովոլենկո – Պավել Կուզմիչ
  • Վիկտոր Կոկ-օոլ – Բաշկե
  • Ալեքսեյ Չիրգալ-օոլ – բժիշկ հիվանդանոցում
  • Լիմ Սու – տուվացի բաղնեպան
  • Կարա-կըս Մունզուկ – էպիզոդ
  • Նիկոլայ Կուզմին – էպիզոդ
  • Տատյանա Լեննիկովա – էպիզոդ
  • Դոլորես Ստոլբովա – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Անդրեյ Ապսոլոն
  • Սցենարիստներ՝ Օ. Սագան-Օոլ, Ս. Սարիգ-Օոլ, Լեոնիդ Սոլովյով
  • Օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
  • Կոմպոզիտորներ՝ Նադեժդա Սիմոնյան, Ալեքսեյ Չիրգալ-օոլ
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История возникновения тувинского театра / Клара Чамыяновна Сагды. — Кызыл: Тувинское книжное издательство, 1973. — 109 с. — стр. 107
  2. Фильму «Люди голубых рек» — 50 лет! Արխիվացված 2021-04-20 Wayback Machine // Вести. Тыва.ру, 26 мая 2010
  3. Всему своё время Արխիվացված 2021-04-20 Wayback Machine // Центр Азии, № 37 (23 — 29 сентября 2011)
  4. «Երկնագույն գետերի մարդիկ» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]