Երիտասարդական թատրոն (Օբնինսկ)
Երիտասարդական թատրոն | |
---|---|
Հիմնադրման ամսաթիվ | 1994 |
Երիտասարդական Թատրոն, Օբնինսկ քաղաքի սիրողական թատրոն, ստեղծվել է 1994 թվականին, որի ռեժիսորն էր Նադեժդա Չիրկովան, որն այնուհետև ազգանունը փոխել է` դարձնելով Կազանսկայա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ռեժիսոր Նադեժդա Չերկովան (հետագայում` ազգանունը փոխած Կազանսկայա-ի), ստեղծել է թատերական ստուդիա Օբմինսկյան տեխնիկական ուսումնարանում։ 1995 թվականին սկսել է աշխատել Օբնինսկի դրամատիկական թատրոնին կից։ 1996 թվականին սկսել է ինքնուրույն գործել, անցկացնել փորձեր և ցուցադրել ներկայացումներ Օբնինսկի տարբեր բեմերում։ Որոշ ժամանակ երիտասարդական թատրոնը գործում էր սպայի տանը, որտեղ թատրոնի ուժերով վերանորոգվում է բեմը և տեղադրվում են նոր լույսեր, որից հետո թատրոնի անձնակազմին, ըստ Նադեժդա Կազանսկովայի, սպայի տնից «դուրս են հանում»[1]։
Փողոցում հայտնված թատրոնին կամերային բեմում անվճար աշխատելու հնարավորություն է տալիս մանկապատանեկան ստեղծագործական զարգացման կենտրոնի տնօրեն Մարինա Խոմենկոն։ Իր թատրոնի պաշտոնական կարգավիճակ ստանալու կապակցությամբ Նադեժդա Կազանսկայան հարցազրույցի ժամանակ ասել է. «Մենք ոչ ոքի պետք չենք, մենք ասես թե չկանք։ Եվ ես ոչ ոք եմ, անուն չունեմ։ Մի կողմից, դա շատ լավ է։ Չեն խանգարում աշխատել և ինձանից ոչինչ չեն ակնկալում։ Ստիպված չես լինում սայթաքելով և շնչահեղձ լինելով օրացույցի ամեն մի կարմիր օրը նշել»։ Սիրողական խմբի տարիքային կազմը տատանվում է 12-45 տարեկանների միջև։ Հիմնական դերասանական կազմը թատրոն է եկել ուսանողական տարիքում, մնալով խմբում բուհն ավարտելուց հետո։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆիգարոյի ամուսնությունը»- Բոմարշե
- «Երեք ընկեր»- Էրիխ Մարիա Ռեմարկ
- «Սիրելի Պամելա»- Ջոն Պատրիկ
- «Ամպրոպ»- Ալեքսանդր Օստրովսկի
- «Իմ մեծ հայրենիք»
- «Մեծարում»
- «Տիլ Ուլենշպիգել»
- «Դուռ դեպի հարևան սենյակ»
- «Ռևիզոր»- Նիկոլայ Գոգոլ
- «Զոյկայի բնակարանը»- Միխայիլ Բուլգակով
- «Թանկագին Ելենա Սերգեևնա»- Լյուդմիլա Ռազումովսկայա
- «Երկուսը կարուսելի վրա»- Վիլյամ Գիպսոն
- «Տղան մեր քաղաքից»- Կոնստանտին Սիմոնով
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011-VIII Օբնինսկի թատրոնի «Ակնթարթ» բաց փառատոն, «Երեք ընկեր» ներկայացում (Իգոր Սկլիզկով)։ Դիպլոմ` լավագույն տղամարդկային խաղ անվանակարգում, դիպլոմ` լավագույն սցենարի համար։
- 2005-սիրողական թատրոնների շրջանային մրցույթ փառատոն «Պրիորյան սյուժեներ»։ «Իմ մեծ հայրենիք» բեմականացումը։ Դիպլոմ` լավագույն դերասանական խումբ, դիպլոմ` լավագույն դերասան (Ալեքսանդր Տուլաինով), դիպլոմ` 2-րդ պլանի լավագույն դերասանուհի (Լյուդմիլա Շկուրատովա) անվանակարգերում։ Առաջին կարգի դիպլոմ, դիպլոմ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Նադեժդա Չիրկովա), դիպլոմ` սցենարի օրիգինալ որոշման համար, դիպլոմ` լավագույն երաժշտական ձևավորման համար, դիպլոմ` լավագույն թատերախմբի համար, դիպլոմ` լավագույն դերասանուհի (Օլգա Մեդվեդենկո), դիպլոմ` լավագույն դերասան, (Ալեքսանդր Տուլաինով, Սերգեյ Ֆեդերով, Մարկ Չուչելով), շրջանային վետերանների խորհրդի դիպլոմ[2]։
- 2005-Օբնինսկի VI «Ակնթարթ» թատերական բաց փառատոն, «Իմ մեծ հայրենիք» բեմականացում, փառատոնի դափնեկրի դիպլոմ` ներկայացման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Савкина Елена. Театр как спасение от реальности: Интервью с Надеждой Казанской // События. — 13 июня 2013 года. Архивировано из первоисточника 1 Նոյեմբերի 2013.
- ↑ Ապրիլի 23-ին Կալուգայի շրջանային պատանի հանդիսատեսի թատրոնում ավարտվել է սիրողական թատրոնների «Պրիորյան սյուժեներ» մրցույթ-փառատոնը։ // Obninsk City. — 27 апреля 2005 года. Архивировано из первоисточника 1 Նոյեմբերի 2013.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А нам понравилось! // Обнинск. — 1999. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Жёлтые ботинки и черный фрак // Вы и мы. — 1999. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Тиля было жалко // НГ-регион. — 2001. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Спектакль, которым можно гордиться // Вы и мы. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Каргальцева Ю. Царство Горина // Обнинск. — 2001. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- «После Триумфа. Трудности покорения вершин позади, наступили трудности движения по равнине». Брехт // Час пик. — 15 февраля 2002 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Собачкин Алексей Корреспондентский час // Радио Свобода. — 27 апреля 2002 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Кошкина Екатерина. На расстоянии вытянутой руки // НГ-регион. — 1 марта 2005 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Собачкин Алексей Ах, фестиваль! // НГ-регион. — 11 ноября 2005 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Собачкин Алексей Хочу летать, как птица! // НГ-регион. — 18 апреля 2006 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Беляева Марина. В десяточку! // НГ-регион. — 19 февраля 2008 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Смазнова Ветта. Любовь — это тяжкий труд // Вы и мы. — 4 апреля 2008 года. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Собачкин, Алексей. Стареющее искусство // Новая среда +. — 2010. — 16 Նոյեմբերի.
- Елена Савкина Театр как спасение от реальности: Интервью с Надеждой Казанской // События. — 13 июня 2013 года. Архивировано из первоисточника 1 Նոյեմբերի 2013.