Երեք քույր (ֆիլմ, 1970)
Երեք քույր անգլ.՝ Three Sisters | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա |
Հիմք | Երեք քույր |
Թվական | 1970 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լոուրենս Օլիվիե և Ջոն Սիխել |
Սցենարի հեղինակ | Մարիա Բուդբերգ |
Դերակատարներ | Ալան Բեյթս, Ջոան Փլաուրայթ[1], Դերեք Ջեյքոբի[1] և Լոուրենս Օլիվիե[1] |
Օպերատոր | Ջեֆրի Անսուորթ |
Երաժշտություն | Ուիլյամ Ուոլթոն |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
«Երեք քույր» (անգլ.՝ Three Sisters), բրիտանական գեղարվեստական դրամա ֆիլմ, որը 1970 թվականին նկարահանել են ռեժիսորներ Լորենս Օլիվիեն և Ջոն Զիխելը՝ Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի բեմադրության հիմքում 1967 թվականի Օլիվյեի ներկայացումն է Ազգային արքունական թատրոնի բեմում։ 1974 թվականին ֆիլմը թողարկվել է ամերիկյան վարձույթ՝ որպես The American Film Theatre նախագծի մաս։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն կրկնում է Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի իրադարձությունները։
Տասնմեկ տարի առաջ գեներալ Պրոզորովը, նշանակում ստանալով, իր ընտանիքը Մոսկվայից տեղափոխել է գավառական փոքրիկ քաղաք։ Գեներալը մահացել է, և նրա չափահաս երեխաները՝ դուստրեր Օլգան, Մաշան ու Իրինան և որդին՝ Անդրեյը, չգտնելով իրենց հարմար զբաղմունք, ցանկանում են վերադառնալ հարազատ Մոսկվա։ Իրադարձություններն սկսվում են հոր մահից մեկ տարի անց՝ Իրինայի անվանակոչության օրը։ Տոնի առթիվ հավաքվում են հյուրերը՝ Վասիլի Սոլյոնի, Նիկոլայ Տուզենբախ (երկուսն էլ սիրահարված են հոբելյարին), Ալեքսանդր Վերշինին, որը գաղտնի սիրավեպ ունի Մաշայի հետ, և Նատաշան՝ Անդրեյի սիրեցյալը։
Անդրեյը, իրեն տեսնելով որպես Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, ամուսնանում է տեղացի ազնվական Նատալյայի հետ, որը ճնշում է նրան ու վերցնում Պրոզորովների տունը։ Անդրեյը տարվում է թղթախաղով։ Նրանք ունենում են որդի, որի համար Նատաշան վերցնում է Իրինայի սենյակը՝ նրան տեղափոխելով Օլգայի մոտ։ Սոլյոնին սեր է խոստովանում Իրինային, սակայն վերջինս մերժում է նրան, ինչի համար Սոլյոնին երդվում է հաշվեհարդար տեսնել մրցակցի՝ Տուզենբախի հետ։ Մաշան ու Վերշինինը գաղտնի հանդիպում են՝ չնայած երկուսն էլ ամուսնացած էին, թեպետ դժբախտ։ Տուզենբախը ցանկանում է նոր կյանք սկսել նոր քաղաքում և իր հետ ուզում է տանել Իրինային։
Տարեդարձի տեսարանից անցնում է հինգ տարի։ Օլգան դառնում է գիմնազիայի տնօրեն, փաստացի ապրում է այնտեղ, հազվադեպ է լինում տանը։ Նատալյան Անդրեյից աղջիկ է ունենում և ցանկանում է նրան տեղավորել Իրինայի սենյակում, որը երկար մտածելուց հետո ընդունել էր Տուզենբախի հետ հեռանալու առաջարկը, սակայն նրա հանդեպ զգացմունքներ չուներ։ Սակայն մենամարտում բարոնին սպանում է սպա Սոլյոնին, որին մերժել է Իրինան։ Արդյունքում Վերշինինը և Սոլյոնին լքում են քաղաքը՝ քույրերին թողնելով միայնակ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Լուիզա Պուրնել | Իրինա |
Ջոան Պլաուրայթ | Մաշա |
Ջոան Ուոթս | Օլգա |
Դերեք Ջեյքոբի | Անդրեյ Պրոզորով |
Ալան Բեյթս | Ալեքսանդր Վերշինին |
Ֆրենկ Ուիլի | Վասիլի Սոլյոնի |
Ռոնալդ Փիքափ | Նիկոլայ Տուզենբախ |
Լոուրենս Օլիվիե | Իվան Չեբուտիկին |
Նկարահանումներ և վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ռեժիսոր Լոուրենս Օլիվիեն Մեծ Բրիտանիայի Ազգային արքունական թատրոնի բեմում բեմադրել է Ա. Չեխովի «Երեք քույր» պիեսը, որտեղ ինքը խաղացել է Չեբուտիկինի դերը։ Այս ներկայացման հիման վրա Օլիվիեն և ռեժիսոր Ջոն Զիխելը նկարահանել են համանուն գեղարվեստական ֆիլմը, որը Մեծ Բրիտանիայում էկրան է բարձրացել 1970 թվականին։ Ֆիլմի համար սցենար է ծառայել պիեսի անգլերեն թարգմանությունը, որը կատարել է Մարիա Բուդբերգը[2]։ Կինոադապտացիայում որոշ տեսարաններ ընդարձակվել են։ Օրինակ՝ Մոսկվա վերադառնալու Իրինայի երազանքի պատկերումը՝ պարահանդեսային սրահների և թատրոանների գրոտեսկային տեսարաններով։ Ֆիլմի օպերատորը եղել է Ջեֆրի Անսուորտը[3][4][5]։
1974 թվականին ֆիլմը թողարկվել է ամերիկյան վարձույթ՝ որպես The American Film Theatre (AFT) նախագծի մաս[4]։ AFT-ը գեղարվեստական ֆիլմերի շարք էր, որոնց նկարահանվել էին դասական և ժամանակակից հեղինակների պիեսների հիման վրա։ AFT-ում ներառված ֆիլմերի սեանսները հիշեցնում էին թատերական ավանդույթները՝ կային անտրակտներ, տոմսերը վաճառվում էին ֆիլմերի շարքով՝ թատերական բաժանորդագրման ձևերով։ Նախագիծն ունեցել է երկու շրջան՝ 1973-1974 և 1975 թվականներին[6]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]New York Magazine ամսագրից Ջուդիթ Քրիստը դրական կերպով ֆիլմն անվանել է «ոչ ֆիլմ, ոչ պիես» ընդհանուր առմամբ թատերական բեմադրության մեջ կինեմատոգրաֆիական հնարների առկայության պատճառով և բարձր է գնահատել օպերատորական աշխատանքը[5][7]։ The Village Voice թերթից Մոլլի Հասկելը Մաշայի դերակատար Ջոան Պլաուրայթի խաղը ոչ միայն համարել է լավագույն դերասանական խաղը ֆիլմում, այլ նաև լավագույն չեխովյան կանացի դերակատարումը[8]։
Time Out թերթի քննադատը էկրանավորումն անվանել է «տանջալից» երկխոսությունների միջև երկարատև դադարների պատճառով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Chekhov, Anton Pavlovich (1971). The Three Sisters. Moura Budberg (trans.). London: Davis-Poynter. ISBN 9780706700046. OCLC 10864445.
- ↑ 3,0 3,1 «Three Sisters». Time Out (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 4,0 4,1 Erickson H. «Three Sisters (1970)». AllMovie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Crist J. Epitaph for a Small Loser(անգլ.) // New York Magazine : magazine. — 1974. — Т. 7. — № 10. — С. 79.
- ↑ Benson R. (2009 թ․ ապրիլի 16). «REMEMBER...THE AMERICAN FILM THEATRE!». Cinema Retro (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Crist, Judith (1974 թ․ մարտի 11). «Movies/Judith Crist». New York Magazine. էջ 79.
- ↑ Haskell M. Chekhov: A Feminist Vision(անգլ.) // The Village Voice. — 1974. — С. 72.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք քույր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Երեք քույր»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Երեք քույր (ֆիլմ, 1970)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|