Երեսվարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեսվարիչ, հողի երեսվարի գյուղատնտեսական գործիք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում են սկավառակավոր և խոփավոր երեսվարիչներ։ Սկավառակավոր երեսվարիչի հիմնական բանող մարմինները 450 սմ տրամագծով գնդային սկավառակներն են, որոնք մարտկոցներով (յուրաքանչյուրում՝ 8–10 սկավառակ) տեղադրված են գործիքի շարժման ուղղության նկատմամբ մինչև 35 անկյան թեքությամբ (գրոհի անկյուն)։ Աշխատանքի ժամանակ սկավառակների սայրերը կտրում են հողը, փխրեցնում և շերտը մասնակիորեն շրջում։ Հողի մշակման խորությունը 4-10 սմ է։ Թողարկվում են 5, 10, 15 և 20 մետր աշխատալայնքով սկավառակավոր երեսվարիչներ։ Խոփավոր երեսվարիչները (կցովի և կախովի) օգտագոծվում են արմատամացառ մոլախոտերով (կաթնբեկ, պատատուկ ևն) աղտոտված դաշտերում՝ խոզանը երեսվարելու (մինչև 10 սմ խորությամբ) և մինչև 18 սմ խորությամբ մաքուր ցելերը շերտերով մշակելու համար։ Խոփավոր երեսվարիչի հիմնական բանող մարմինները մշակող խոփաթևերով և դաշտատախտակներով համալրված սեղանաձև խոփերն են։ Կցովի երեսվարիչները հողի մշակման խորությունը կարգավորում են պտուտակավոր կամ լծակավոր ամբարձիչ մեխանիզմներով, կախովիները՝ հենարան. անիվները տարբեր բարձրությունների վրա դնելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։