Երեկոյից մինչև առավոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկոյից մինչև առավոտ
Երկիր ԽՍՀՄ
Թվական1962
ՌեժիսորԼեյդա Լայուս
Սցենարի հեղինակՎալդո Պանտ
ՕպերատորՄիխայիլ Դորովատովսկի
ԵրաժշտությունԱրվո Պերտ
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն37 րոպե

«Երեկոյից մինչև առավոտ» (էստ.՝ Ohtust hommikuni), 1962 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեյդա Լայուսը Տալլինի կինոստուդիայում Մ. Կալդի համանուն պատմվածքի հիման վրա․ ֆիլմը եղել է նրա առաջին կինոնկարը և ՎԳԻԿ-ի ավարտական աշխատանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տևում են երեկոյից մինչև առավոտ, ընդամենը մեկ գիշեր, որի ընթացքում երկաթուղայինի ընտանիքը, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ֆաշիստներից թաքցնում է փախած խորհրդային ռազմագերուն[1];

Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիները։ Գերմանացիների կողմից գրավված փոքրիկ քաղաքում էստոնական մի ընտանիք ապրում է պատերազմի իրադարձություններից հեռու․ նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր սովորական աննկատելի կյանքով։ Բայց ամեն ինչ փոխվում է մի գիշեր, երբ համակենտրոնացման ճամբարից փախած ռուս ռազմագերին հետապնդումից թափնվում է իրենց տանը։ Հիմա յուրաքանչյուրի առջև հարց է առաջացել՝ ում կողմից է նա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ՎԳԻԿ-ում կուրսային աշխատանքի համար ռեժիսորը խիստ քննադատության է ենթարկվել Գ. Մ. Կոզինցևի կողմից[2], ապա այս ավարտական ֆիլմի համար նա եղել է միակը, որն ստացել է ռեժիսորի դիպլոմ գերազանցությամբ[3]։

Ինչպես գրել է «Կինոյի արվեստ» ամսագիրը, այս կարճամետրաժ ֆիլմը, նույն թվականին թողարկված Կալյո Կիյսկի «Սառցաբեկորը» ֆիլմի հետ միասին[4] հաջողություն է ունեցել հանդիսատեսի և քննադատների շրջանում.

1963 թվականին էստոնական կինեմատոգրաֆում իր նորամուտը նշեց ՎԳԻԿ-ի շրջանավարտ Լ. Լայուսը։ Նա բեմադրում է հաջողություն ունեցած «Երեկոյից առավոտ» ֆիլմը։ Ֆիլմը գրավել է հանդիսատեսի ուշադրությունը սուր դրամատիկ սյուժեի ու հետաքրքիր ձևով կինեմատոգրաֆիական արտահայտության հաջող համադրությամբ, որը զուրկ է թատերականությունից։

— История советского кино: 1952—1967 / Х Абул-Касымова. — М.: Искусство, 1978. — стр. 229

Ուշադրության է արժանացել նաև «դերասանուհի Վիյու Հյարմի համոզիչ խաղը»[1]՝ այդ ժամանակ դեռ դպրոցում սովորող աղջկա դեբյուտային դերը. ռեժիսորը «ուրախացրեց ճիշտ գտած գլխավոր դերակատարով»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 История советского кино: 1952—1967 / Х Абул-Касымова. — М.: Искусство, 1978. — стр. 229
  2. Киноведческие записки, № 70, 2004
  3. К истории ВГИКа. Книга IV. (1956—1965). Документы. Пресса. Воспоминания / Рябчикова Н. С., Виноградов В. В. — 2013. — 292 с. — стр. 169
  4. 4,0 4,1 Искусство кино, 1965

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]