Երեկոյան կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեկոյան կրթություն (ռուս.՝ Вечернее образование), վերապատրաստման տեսակ, որի դեպքում ուսանողը համատեղում է ուսումը աշխատանքի հետ, այսինքն՝ հաճախում է ուսումնական հաստատություն հերթափոխով, աշխատանքային ժամանակից դուրս։

Ռուսաստանում միջնակարգ երեկոյան կրթության համակարգը սկզբնավորվել է 19-րդ դարում` կապված կիրակնօրյա դպրոցների, կիրակնօրյա երեկոյան և մեծահասակների երեկոյան դպրոցների բացման հետ, որտեղ աշակերտները կարող էին տարրական կրթություն ստանալ։ ԽՍՀՄ-ում երեկոյան կրթությունը լայնորեն զարգացել է ընդհանուր և արհեստագործական կրթության ոլորտում (տարրական, միջին և բարձր)։ Երեկոյան կրթության շնորհիվ երկրում իրականացվեց ծրագիր` չափահաս բնակչության շրջանում անգրագիտությունը վերացնելու ուղղությամբ, որի շրջանակներում ստեղծվեցին լիկվիդացիոն կայաններ։

1920-ական թվականներից Խորհրդային Միությունում ստեղծվեցին տարբեր տեսակի երեկոյան (հերթափոխային) կրթական հաստատություններ՝ գրագիտության դպրոցներ, գյուղացիական երիտասարդության (գյուղերիտ) դպրոց, բանվորական և գյուղացիական համալսարաններ, անցկացվեցին հանրակրթական և մասնագիտական դասընթացներ։ Այն վայրերում, որտեղ սովորողների թիվը չէր բավարարում երեկոյան դպրոցներ բաց անելու համար, հանրակրթական դպրոցներին կից ստեղծվում էին Երեկոյան կրթության տիպի առանձին դասարաններ։

ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1960-ական թթ. արդյունաբերական և գյուղատնտեսական բազմաթիվ կենտրոններում ստեղծվեցին երեկոյան (հերթափոխային) պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ և ցերեկային պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններին կից երեկոյան բաժանմունքներ։ Ընդունվում էին բանվորներ, ծառայողներ, կոլտնտեսականներ՝ աշխատանքի վայրի, կազմակերպությունների գործուղմամբ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 545