Երեխա (հեռուստասերիալ)
Երեխա թուրքերեն՝ Çocuk | |
---|---|
Ժանր | դրամա |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Սերքան Բիրինջի |
Գլխավոր դերերում | Նազան Քեսալ Իսմայիլ Հաջըօղլու Սերհաթ Թեոման Մերվե Չաղըրան Ջեյդա Աթեշ Թոփլուսոյ Քենան Աջար Մեհմեթ Էմին Գյունեյ |
Պրոդյուսեր | Իրֆան Շահին Ջենգիզ Դևեջի |
Գործադիր պրոդյուսեր | Բարըշ Միլան |
Սցենարիստ | Նազլը Սունլու Քաչան Հիլալ Յըլդըզ |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 18 |
Էկրաններին է | 2019 թվականի սեպտեմբերի 9-ից 2020 թվականի հունվարի 28-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | 1441 Productions |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Çocuk (թուրքերեն՝ Çocuk), թուրքական հեռուստասերիալ, որը 2019 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 28-ը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալն արտադրվել է 1441 Productions ընկերության կողմից։ Հեռուստասերիալի ռեժիսորը Սերքան Բիրինջին է, սցենարիստները՝ Նազլը Սունլու Քաչանը և Հիլալ Յըլդըզը, իսկ պրոդյուսերները՝ Իրֆան Շահինը և Ջենգիզ Դևեջին[1][2][3]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Նազան Քեսալը, Իսմայիլ Հաջըօղլուն, Սերհաթ Թեոմանը, Մերվե Չաղըրանը, Ջեյդա Աթեշ Թոփլուսոյը, Քենան Աջարը և Մեհմեթ Էմին Գյունեյը[4]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալը պատմում է մայրերի մասին, որոնք պատրաստ են ցանկացած զոհողության՝ հանուն իրենց երեխաների բարեկեցության։ Աքչան ունի որդի՝ Էֆե անունով, սակայն բարդ կենսապայմանների պատճառով նա իր որդուն տալիս է Շուլեին՝ հարուստ ընտանիքի հարսնացու, որը չի կարող երեխա ունենալ։ Էֆեն դառնում է ընտանիքի սիրելին և մեծ կարողության ժառանգորդ։ Շուլեն նրան մեծացնում է սեփական երեխայի պես, սակայն մինչ այն պահը, երբ հանկարծ հղիանում է։ Եվ այդ ժամանակ նա կանգնում է ընտրության առաջ, թե ում երեխան պետք է ժառանգորդ դառնա։ Իսկ Աքչան ևս պատրաստ է ամեն ինչի հանուն իր երեխայի։ Իրավիճակը բարդացնում է Ասիեն՝ Շուլեի սկեսուրը, որն ինքն էլ երկար տարիներ թաքցրել է իր գաղտնիքները ընտանիքի մյուս անդամներից։ Ամեն ինչ խառնվում է իրար, երբ բանտից դուրս է գալիս Էֆեի հայրը՝ Հասանը, որն Ասիեի արտամուսնական կապից ծնված երեխան է[5]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար | Սերիա |
---|---|---|
Նազան Քեսալ | Ասիյե Քարասու | 1-18 |
Իսմայիլ Հաջըօղլու | Հասան Չեթին | 1-18 |
Սերհաթ Թեոման | Ալի Քեմալ Քարասու | 1-18 |
Մերվե Չաղըրան | Աքչա Յըլմազ | 1-18 |
Ջեյդա Աթեշ Թոփլուսոյ | Շուլե Աքար Քարասու | 1-18 |
Քենան Աջար | Մուրաթ Քարասու | 1-18 |
Մեհմեթ Էմին Գյունեյ | Էֆե Քարասու/Չեթին | 1-18 |
Թուրգայ Քանթյուրք | Ռըզա Քարասու | 16-18 |
Երկրորդական դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար | Սերիա |
---|---|---|
Նիմեթ Իյիգյուն | Էմինե Յըլմազ | 1-18 |
Ջանսը Չեքիլի | Զեյնեփ Աքար | 8-18 |
Օքդայ Քորունան | Օսման Շահին | 1-14 |
Սելդա Աքթունա | Մելեք Շահին | 1-14 |
Այլին Արաս | Այշե Շահին | 1-14 |
Հեռարձակման ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Ցուցադրման օր և ժամ | Առաջին սերիա | Վերջին սերիա | Սերիաների քանակ | Սերիաների ցանկ | Հեռուստաեթերշարջան | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | Շաբաթ/Երեքշաբթի 20։00 | 9 սեպտեմբերի, 2019 թվական | 28 հունվարի, 2020 թվական | 18 | 1-18 | 2019-2020 | Star TV |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Star TV'nin yeni dizisi Çocuk'tan ilk tanıtım». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Çocuk dizisinden ilk kare». aksam.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «İsmail Hacıoğlu'nun yeni dizisi belli oldu!». web.archive.org. 2019 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Çocuk dizisi neden final yapıyor?». hthayat.haberturk.com (թուրքերեն). 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Ребенок / Cocuk Все серии (2019) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Star TV'nin resmî sitesinde Çocuk
- Երեխա (հեռուստասերիալ) Թվիթթերում
|