Երեխաները (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաները
ռուս.՝ Детвора
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1886

«Երեխաները» (ռուս.՝ Детвора), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի հունվարի 20-ին «Պետերբուրգյան թերթում» № 19 (Բեմահարթակ) ենթավերնագրով և Ա. Չեխոնտե ստորագրություն-կեղծանունով։ Գրողի ստեղծագործության մարգարտահատիկներից մեկն է, ամանորյա պատմվածքի մեղմող դրամատիզմով հագեցած։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը իրենից ներկայացնում է ուշ երեկոյան միայնակ մնացած և ծնողների բացակայությունից օգտվելով քնել չկամեցող ու լոտո խաղացող երեխաների վերաբերյալ դիտարկում-ուրվանկար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի վերաբերյալ գրողի մտահղացումը հավանաբար ծագել է Վոսկրեսենսկում բնակավորված հրետանային մարտկոցի հրամանատար, գնդապետ Բ. Ի. Մաևսկու և նրա տնեցիների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես մի անգամ գրել է Միխայիլ Չեխովը, «[գնդապետը] ուներ հիանալի երեխաներ` Անյան, Սոնյան և Ալյոշան, որոնց հետ բարեկամացել էր իմ եղբայր Անտոն Պավլովիչը և գրել նրանց մասին «Երեխաները» պատմվածքում»[1][2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Պավլովիչի կենդանության օրոք պատմվածքը մի քանի անգամ հրատարակվել է։

  • «Պետերբուրգյան թերթ» հրատարակչությունում 1886 թվականի հունվարի 20-ին (առաջին հրապարակում)։
  • «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում 1886 թվականին։
  • Սուվորինի կողմից 1889-1895 թվականներին հրապարակված «Երեխաներ» ժողովածուում։
  • Ա. Ֆ. Մարքսի կողմից 1899-1901 թվականներին հրապարակված Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների ժողովածուում։

Առաջին հրապարակումից հետո կատարված սրբագրումները եղել են աննշան։ Օրինակ, «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուից հանվել է (Բեմահարթակ) ենթավերնագիրը։

Դեռևս Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն, ֆիններեն, չեխերեն և շվեդերեն[1][2]։

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք քննադատների կողմից պատմվածքն արժանացել է բավականին դրական գնահատականների։ Այսպես, «Ռուսական հարստություն» գրական ամսագրի քննադատ Լեոնիդ Օբոլենսկին գրել է «Պարոն Չեխովի մոտ ապշեցուցիչ է ստացվում երեխաների և նրանց հոգեբանության նկարագրությունը»։ «Ռուսական միտք» ամսագրում, իր հոդվածներից մեկում Վ. Ա. Գոլցևը հիշատակում է «Երեխաների» մասին, գրելով, որ պատմվածքում «նրբորեն են նկարագրվում երեխաների բնավորության գծերը»։ Լև Տոլստոյը նույնպես «Երեխաները» համարում էր Չեխովի հաջողված պատմվածքներից մեկը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 М. П. Громов Примечания // Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького.. — М.: Наука, 1976. — Т. 4. [Рассказы, юморески], 1885-1886. - М.: Наука,. — С. 453–522.
  2. 2,0 2,1 2,2 «Детвора». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.