Երբ բաժանում են կամուրջները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբ բաժանում են կամուրջները
ռուս.՝ Когда разводят мосты
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Սոկոլով
Սցենարի հեղինակՎասիլի Ակսյոնով
ԴերակատարներՎլադիմիր Եմելյանով
ՕպերատորՄոիսեյ Մագիդ
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Երբ բաժանում են կամուրջները» (ռուս.՝ «Когда разводят мосты»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Լենֆիլմ» ստուդիայում 1962 թվականին[1]։ Այն պատմում է աշխարհում իրենց գտնել փորձող երիտասարդների լարված որոնման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ վերջին քննությունը, և՛ ավարտական երեկոն, և՛ ուսուցիչների բարի պատգամները մնացել են ետևում։ Երեկվա 10-րդ դասարանցիների առաջ բացվել են բոլոր ճանապարհները։ Գարիկի համար ինչ պարզ է. նա ապագա ֆիզիկոս է։ Պարզ է նաև Բորիսին սպասվող ուղին․ նա հաջողությունների կհասնի կարիերայում։ Վալերկային դժգոհ է իր նախկին համադասարանցու հարմարվղականությունից, սակայն ֆիզիկայի բնագավառում է նա ունակություններ չունի․ ծովային ուսումնարանի քննությունների ժամանակ, որտեղ նրան գրավել էր հեռավոր ճանապարհորդությունների ռոմանտիկան, նա «տապալել» է հենց այդ քննությունը։

Բացի այդ, Վալերկան սիրահարվել է իր հարևանուհուն՝ Ինգային, որը, ավարտելով գրադարանային ինստիտուտը, չի ուզում գնալ գյուղ և հեշտ կյանքի հույսով մնացել է Լենինգրադում՝ քիչ-քիչ վաստակել փոքր խաբեբայությունների միջոցով։ Նրա պատճառով Վալերկան մի շարք հիմար արարքներ է կատարել. ծնողներին չասելով՝ մեկնել է Մոսկվա, հեռացել է թատրոնից, որտեղ սկսել էր աշխատել որպես լուսավորող։ Բայց Ինգան դեռևս Վալերկային վերաբերվում է որպես երեխայի։ Շուտով Վալերկայի բախտը բերում է. նրան հաջողվում աշխատանքի անցնել «Զյույդ Վեստ» ռոմանտիկ անունով նավում։ Բայց պարզվում է, որ «Զյույդ Վեստը» հզոր օվկիանոսային ջերմանավ չէ, այլ փոքրիկ հին նավահանգստային բուքսիր։

Շուտով «Զյույդ-Վեստն» իր նավապետ Ռիչարդի անփութության պատճառով վթարի է ենթարկվում։ Մի ամբողջ օր ծեր նավահանգստային աշխատավոր Վալերիի հայրն իր ընկերների հետ բարձրացնում է այն։ Եվ այդ ժամանակ Վալերկան որոշում է աշխատել այն նավահանգստում, ուր վաղուց կանչում էր հայրը Եվ նա որոշում է սովորել հեռակա կարգով։ Այդ մասին նա հայտնում է իր ընկերներին դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ, ուր նրան կանչել են նոր շրջանավարտներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր ԵմելյանովՎալերկայի հայրը
  • Վալենտինա Բելյաևա – Վալերկայայի մայրը, Աննա Միխայլովնա
  • Վլադիմիր Կոլոկոլցև – Վալերկա
  • Իյա Արեպինա – Ինգա
  • Լյուդմիլա Կովալյովա – Իրա
  • Յուրի Խազով – Գարիկ
  • Լեոնիդ ԲիկովՌիչարդ
  • Եվգենի Կուդրյաշև – Տոլիկ, «Զյույդ-Վեստ» բուքսիրի բոցման
  • Ա. Տարասենկով – Բորիս

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Չետվերիկով – Վալերիի դասընկերը (լուսագրերում նշված չէ)
  • Լյուդմիլա Բոլտրիկ, Լիլիա Գուրովա, Մ. Պոգորժելսկի, Պավել Պանկով
  • Ե. Գվոզդև, Տ. Կրավչենկո, Անատոլի Կիրիլով, Օսկար Լինդ
  • Նիկոլայ Մելնիկով, Նիկոլայ Մուրավյով, Լ. Մալինովսկայա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով
  • Սցենարի հեղինակ՝ Վասիլի Ակսյոնով
  • Օպերատորներ՝ Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Բլեք
  • Կոստյումների նկարիչ՝ Դ. Մանե
  • Նկարիչ-գրիմարար՝ Վ. Գորյունով
  • Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Բեքեր
  • Մոնտաժող՝ Վ. Միրոնովա
  • Բալետմայստեր՝ Ն. Դուդինսկայա
  • Խմբագիրներ՝ Ֆ. Ղուկասյան, Ս. Դեմիդենկո, Յ. Ռոխլին
  • Տնօրեն՝ Մ. Գենդենշտեյն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]