Երաժշտական գրադարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտական գրադարան

Երաժշտական գրադարան, երաժշտագիտական գրադարան Երևանում։ Հիմնադրվել է 1965 թվականին, ունի շուրջ 220.000 երաժշտական գրականություն, նոտաներ, այլ կրիչներ, CD-ներ, DVD-ներ և այլն։

Բաժիններ, ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանում պահվում են հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր։ 45 տարվա պատմություն ունեցող գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԱՊՀ-ում։ Պարբերաբար ձեռք բերված գրականության, ինչպես նաև՝ նվիրատվությունների շնորհիվ գրադարանն ունի հարուստ ֆոնդ։ Այստեղ պահպանվում է 250 000 միավոր երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, ամսագրերն ու էլեկտրոնային ռեսուրսներ, հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ձեռագրեր։ Գրադարանն ունի մոտ 5900 ընթերցող։ Ընթերցասրահում, բացի երաժշտական գրականությունից, կա նաև արվեստի հարուստ գրականություն՝ ճարտարապետություն, նկարչություն, քանդակագործություն, կինո, թատրոն և այլն։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտագիտական գրադարանը գտնվում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 53 հասցեում, հեռախոս՝ 57 65 24, 57 65 34։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]