Երազողները (ֆիլմ, 1934)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1934 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դավիդ Մարյան |
Սցենարի հեղինակ | Դավիդ Մարյան |
Դերակատարներ | Ալլա Տարասովա, Նիկոլայ Պլոտնիկով, Միխայիլ Ժարով և Լև Սվերդլին |
Օպերատոր | Իգոր Գելեյն |
Երաժշտություն | Վասիլի Նեչաև |
Տևողություն | 97 րոպե |
«Երազողները» (այլ անուն՝ «Մարդու ապստամբությունը» (ռուս.՝ «Восстание человека»), ենթավերնագիր՝ «Խավարո՞ւմ է արդյոք Ռուսաստանը» (ռուս․՝ «Во мгле ли Россия?»)[1], խորհրդային գեղարվեստական կինոֆիլմ, որը 1934 թվականին նկարահանել է ռեժիսոր Դավիթ Մարյանը սեփական սցենարով Մոսկինոկոմբինատում։ Դավիթ Մարյանի նորամուտն է կինեմատոգրաֆիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոժապավենում ներկայացված է քաղաքացիական պատերազմից մինչև առաջին հնգամյակն ընկած ժամանակահատվածը։
Ցույց է տրված տարբեր ազգությունների զինվորների եղբայրությունը, քաղաքացիական պատերազմի ժամանա ամբողջ երկրագնդի աշխատավորների վաղվա «լուսաշող», երջանիկ ապագայի մասին երազողմարդկանց մասին։
Ֆիլմը պատմում է Կարմիրբանակային-ինտերնացիոնալիստների մասին, որոնք քաղաքացիական պատերազմի տարիներին մարտնչել են Դոնբասում, իսկ մարտական գործողությունների ավարտից հետո ձեռնամուխ են եղել ավերված հանքերի վերականգնմանը, ինչպես նաև գաղափարի հանդեպ նրանց հավատքի, որի համար պայքարում են հերոսները, բարոյական, պաշտպանվող դիրքերի ճշմարտացիության հանդեպ կուսակցական համոզմունքի մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Ներոնով – Նիկոլայ Տվորոգով
- Ալլա Տարասովա – Նատալյա Տվորոգովա
- Նիկոլայ Պլոտնիկով – Միխալիչ
- Միխայիլ Ժարով – Խայլով
- Լև Սվերդլին – Բաիզ
- Իվան Կուդրյավցև – Չիժ
- Սերգեյ Վեդեսլով – Անդրեյ Վոլինցև, ինժեներ
- Վլադիմիր Գարդին – պրոֆեսոր
- Վալենտինա Վագրինա – Վերա Վոլինցևա
- Սերգեյ Կոմարով – պրոֆեսոր Վոլինցև
- Նիկոլայ Չապլիգին – Սերգեյ Վոլինցև
- Բորիս Մեդվեդև – Յաշա Զվանցև
Կինոժապավենն ունեցել է լայն և միաձայն հավանության արժանացել մամուլի կողմից։ 1967 թվականի «Խորհրդային կինոյի պատմություն» հանրագիտարանային հրատարակությունում ֆիլմին գեղարվեստական բարձր գնահատական է տրվել[2]։
Սցենարիստ և ռեժիսոր Դ. Մարյանն իր «Երազողները» (1934) ֆիլմում փորձել է ընդգրկել քաղաքացիական պատերազմից մինչև առաջին հնգամյակն ընկած -ամանակահատվածը։ Էկրանին հայտնվել են ծանր ամպեր և ներքևից նկարահանված, քամուց երերացող մարդիկ. դա քաղաքացիական պատերազմ էր, և դա համր կինո էր։ Կադրերի պլաստիկ էքսպրեսիայով ռեժիսորը նկարել է սովից և տիֆից տուժած Դոնբասի հանքափորների հեռանալը։
«Երազողները» ֆիլմը ներառվել է Մոսկվայի միջազգային 33-րդ կինոփառատոնի «Սոցիալիստական ավանգարդիզմ» ծրագրում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мечтатели» / ֆր.՝ «Les Rêveurs» на французском сайте о советском кино kinoglaz.fr
- ↑ Институт истории искусств История советского кино. — М.: Искусство, 1967. стр. 67
- ↑ Марголит Е. «Социалистический авангардизм. Часть 4» (ռուսերեն). Официальный сайт ММКФ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երազողները» Արխիվացված 2017-02-01 Wayback Machine (ռուս.)
- Դավիդ Մարյան (Դ. Շացիլլո) (ռուս.)