Եվգենի Օստրովենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Օստրովենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 12, 1940(1940-08-12) (83 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Եվգենի Օստրովենկո (ռուս.՝ Евге́ний Дми́триевич Острове́нко, օգոստոսի 12, 1940(1940-08-12)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Պատմական գիտությունների թեկնածու։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980 թվականից մինչև 1985 թվականն Իրանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1989 թվականի հունիսի 30-ից մինչև 1991 թվականի հունիսի 17-ը Գանայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1991-1992 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների վարչության պետ։
  • 1992 թվականի հունվարի 24-ից մինչև դեկտեմբերի 31-ն Աֆղանստանում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1992 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1997 թվականի հոկտեմբերի 7-ը Ռումինիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
  • 1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999-2001 թվականներին հատուկ հանձնարարականների դեսպան։
  • 2001 թվականի հունվարի 29-ից մինչև 2004 թվականի նոյեմբերի 9-ը Թաիլանդի թագավորությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Посольство СССР в Гане. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 24.01.1992 № 138 «О назначении Островенко Е. Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Афганистан»
  3. Указ Президента Российской Федерации от 31.12.1992 № 1736 «Об освобождении Островенко Е. Д. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Исламском Государстве Афганистан»
  4. Указ Президента Российской Федерации от 31.12.1992 № 1738 «О назначении Островенко Е. Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Румынии»
  5. Указ Президента Российской Федерации от 09.10.1997 № 1109 «Об освобождении Островенко Е.Д. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Румынии»
  6. Указ Президента Российской Федерации от 29.01.2001 № 85 «О назначении Островенко Е.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Таиланд и Постоянным представителем Российской Федерации при ЭСКАТО по совместительству»
  7. Указ Президента Российской Федерации от 09.11.2004 № 1420 «Об Островенко Е.Д.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]