Եվգենի Նուտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Նուտովիչ
ռուս.՝ Евгений Михайлович Нутович
Ծնվել է1934
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել է2017
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԱշխատավայրՏրետյակովյան պատկերասրահ

Եվգենի Միխայլովիչ Նուտովիչ (1934, Մոսկվա, ԽՍՀՄ - 2017, Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս կոլեկցիոներ, որը հանդիսանում էր 1950-1980 թվականների ռուսական ոչ պաշտոնական արվեստի լավագույն հավաքածուներից մեկի սեփականատերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականին Մոսկվայում: Երեկոյան դպրոցն ավարտել է հիվանդանոցում աշխատելով: 1956 թվականից Գրական ինստիտուտում սեմինարների է հաճախել, գրել բանաստեղծություններ: 1958 թվականի մայիսից աշխատել է Տրետյակովյան պատկերասրահում նախ՝ կշռաբաժանման բրիգադում, ապա՝ ֆոտոլաբորատորիայում: Եվգենի Նուտովիչի հավաքածուն հիմնադրվել է 1960 թվականին, երբ Օսկար Ռաբինը նրան նվիրել է «Вагончик селедки» կտավը։

Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»: «Ընդհանուր թերթի» խմբագրություն, Մոսկվա:
  • 1998 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»: «Մեր ժառանգությունը» ամսագրի խմբագրություն, Մոսկվա:
  • 1997 — «Мир коллекционера, взгляд современника»: Մասնավոր հավաքածուների թանգարան, Մոսկվա:
  • 1997 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»: «А-3» պատկերասրահ, Մոսկվա:
  • 1965 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»: Դուբնա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]