Եվգենի Մարցինովսկի
Եվգենի Մարցինովսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1874 |
Ծննդավայր | Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 25, 1934[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մոսկվայի կայսերական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Եվգենի Իվանովիչ Մարցինովսկի (մարտի 19, 1874, Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1934[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային վարակաբան, պարազիտաբան, համաճարակագետ։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1934)։ 1899 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Եղել է Կենտրոնական բակտերիոլոգիական ինստիտուտի տնօրեն (1917-1919)։ 1920 թվականին կազմակերպել և ղեկավարել է Տրագիկական ինստիտուտը (1934 թվականից Մարցինովսկու անվան պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ), միաժամանակ եղել է (1924-1930) Մոսկվայի 2-րդ համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտաբանության, վարակիչ հիվանդությունների, համաճարակագիտության (հատկապես մալարիայի), առողջապահության կազմակերպման խնդիրներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Марциновский Евгений Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 354)։ |
- Մարտի 19 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 1934 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս համաճարակաբաններ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային գիտնականներ
- Ռուս բժիշկներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին