Եվգենի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Հարությունյան
Ծնվել է մայիսի 12, 1936(1936-05-12) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Եվգենի Արմենակի Հարությունյանը (մայիսի 12, 1936, Երևան), հայ մաթեմատիկոս, ինֆորմացիայի տեսության և կիրառական վիճակագրության մասնագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Հարությունյանը ծնվել է Երևանում։ 1953 թ. ավարտել է Մռավյանի անվան դպրոցը՝ արծաթե մեդալով։ 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1971, Վիլնյուսի համալսարան), դոկտոր (1992, Մոսկվա, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ինֆորմացիայի հաղորդման պրոբլեմների ինստիտուտ)։ Ավելի քան 220 գիտական հրապարակումների, այդ թվում 6 գրքերի հեղինակ։ Կարևոր արդյունքները ցիտվում են միջազգային գիտական հրապարակումներում և դասագրքերում։ Մի քանի տասնամյակ դասավանդել է ԵՊՀ, ՀՊՃՀ, նաև 6 տարի Ալժիրի դեմոկրատական հանրապետության համալսարաններում։ Պատրաստել է գիտության 15 թեկնածու և 1 դոկտոր։ Երկարատև աշխատել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, որը վերանվանվել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ։ Երկու տասնամյակ ղեկավարում է ինստիտուտում կատարվող ինֆորմացիայի տեսության և կիրառական վիճակագրության գիտական հետազոտությունները։

Բազմիցս արժանացել է միջազգային և հանրապետական գրանտների։ Հայտնի է Ինֆորմացիայի տեսությունում սֆերիկ գնահատականի Հարությունյանի-Բլեյհուդի ձևը (Haroutunian-Blahood form of spheric bound) և հակադարձ կապով կապուղու Հարությունյանի ցուցիչը (Haroutunian exponent)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե.Հարությունյան և ուրիշներ, "Հավանականություն և կիրառական վիճակագրություն", ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 2000, Երևան
  • E.A. Haroutunian and others, "Reliability Criteria in Information Theory and in Statistical Hypothesis Testing", Foundation and Trends (R) in Communications and Information Theory, 2008.