Մարիամ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1962(1962-11-16) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Մարիամ Եվգենիի Հարությունյան (նոյեմբերի 16, 1962(1962-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2008): ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ կից գործող մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար (2002 թվականից):

Եվգենի Արմենակի Հարությունյանի դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Հարությունյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 16-ին, Երևանում: 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1988 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1984-1990 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում: 1988 թվականից դասավանդել Է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: 1990 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Տեղեկագիտության և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում: 2001 թվականից եղել է գիտքարտուղար: 2002 թվականից դասավանդել է ՀՊՃՀ-ում, 2002 թվականին եղել է մաթեմատիկական կիբեռնետիկա և տեղեկագիտություն մասնագիտության գիտական խորհրդի քարտուղար: 2003 թվականից դասավանդել Է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում[1]: 2004 թվականից դասավանդել Է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայում: 2011 թվականին ընտրվել Է Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի վարիչ[2]:

Աշխատանքները վերաբերում են տեղեկատվության տեսությանը և ծածկագրաբանությանը, մասնավորապես բազմամետրային և փոփոխվող ընդհատուն կապուղիների տեղեկատվական տեսության հետազոտություններին: Հեղինակ է տեղեկատվության, հավանականության տեսությունների և կիրառական վիճակագրության դասագրքերի, մասնագիտական բնագավառների, ուղղությունները՝ ինֆորմացիայի տեսություն, ինֆորմացիայի պաշտպանություն, գաղտնագրություն, թաքնագրություն, հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն: Գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, այդ թվում Ինֆորմացիայի տեսության, Հավանականության տեսության և կիրառական վիճակագրության հայերեն լեզվով դասագրքերի: Մասնակցել է մեծ թվով գիտաժողովների: Երկու պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական մաթեմատիկական միության անդամ (1991):
  • Ամերիկայի մաթեմատիկակական ընկերության անդամ (2003):
  • «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ (2003, 2005, 2007, 2009, 2011):
  • ACM Multimedia and Security Workshop, միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ (2006):
  • «Ինֆորմացիայի տեսության կիրառություններ, կոդավորում և անվտանգություն» միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ (2010):
  • Computer algebra in scientific computing միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ (2010):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինֆորմացիայի տեսություն: Ուսումնաօժանդակ ձեռնարկ: Երևան, Երևանի համալսարանի հրատարարակչություն, 1987 (համահեղինակ)[3]:
  • Ինֆորմացիայի տեսության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ճարտարագետ, 2008[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարիամ Եվգենիի Հարությունյան, կենսագրական տվյալներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Հարությունյան Եվգենի Արմենակի, Հարությունյան Մարիամ Եվգենիի (1987)։ Ինֆորմացիայի տեսություն: Ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  4. Հարությունյան Մ Ե (2008)։ Ինֆորմացիայի տեսության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Երևան: Ճարտարագետ։ ISBN 9789939551449