Եվայի երեք դեմքերը
Եվայի երեք դեմքերը անգլ.՝ The Three Faces of Eve | |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | դրամա[1][2] և միստիկ ֆիլմ |
| Թեմա | անհատականության դիսոցիատիվ խանգարում |
| Թվական | 1957 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Նանելլի Ջոնսոն[1][3][4][…] |
| Պրոդյուսեր | Նանելլի Ջոնսոն |
| Սցենարի հեղինակ | Նանելլի Ջոնսոն և Հերվի Մ. Քլեքլի |
| Դերակատարներ | Ջոան Վուդվարդ[3][4][2][…], Դևիդ Ուեյն[3][4][5], Լի Ջեյ Կոբբ[3][4][5], Ալ Թոմփսոն[5], Ալիսթեր Քուք[5], Դուգլաս Սփենսեր[5], Մերի Ֆիլդ[5], Միմի Գիբսոն[5], Նենսի Քուլփ[5], Ռիչարդ Գարիք[5] և Վինս Էդվարդս[5] |
| Օպերատոր | Սթենլի Կորտես |
| Երաժշտություն | Ռոբերտ Է. Դոլան |
| Մոնտաժ | Մարջորի Ֆաուլեր |
| Պատմվածքի վայր | Ջորջիա |
| Կինոընկերություն | 20th Century Studios |
| Տևողություն | 92 րոպե |
«Եվայի երեք դեմքերը» (անգլ.՝ The Three Faces of Eve), ռեժիսոր Նաննելի Ջոնսոնի ամերիկյան կինոնկար։ Պրեմիերան տեղի է ունեցել 1957 թվականին։ Բժիշկներ Քորբեթ Թիգփենի և Հարվի Քլեքլիի վավերագրական գրքի էկրանավորումը հիմնված է Քրիս Քոսթներ Սեյմորի` անհատականության դիսոցիատիվ խանգարման պատահարի վրա։ Գլխավոր դերերում խաղացել են Ջոան Վուդվարդը և Լի Ջեյ Կոբբը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1957 թվականի սեպտեմբերի 23-ին։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ հոգեբույժ Լյութերի մոտ գալիս է համեստ տնային տնտեսուհի Եվա Ուայթը, ով բողոքում էր գլխացավից և հիշողության մասնակի կորստից։ Բուժման սկզբնական հաջողությունից հետո տեղի է ունենում հիվանդության սրացում, որի արդյունքում պարզվում է, որ ձախողումների պահին տիկին Ուայթը վերածվում է համարձակ աղջկա, որը սիրում է զվարճանալ և իրեն անվանում է Եվա Բլեք։ Բժիշկ Լյութերը, ով չափազանց հետաքրքրված է այս հազվագյուտ գործով, փորձում է օգնել կնոջը ներքին միասնություն գտնելու...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոան Վուդվարդ - Եվա Ուայթ/Եվա Բլեք/Ջեյն
- Լի Ջեյ Կոբբ - Բժիշկ Քյորթիս Լյութեր
- Դեվիդ Ուեյն - Ուայթ
- Էդվին Ջերոն - Բժիշկ Ֆրենսիս Դեյ
- Ալենա Մյուռեյ -քարտուղար
- Նենսի Կուլպ - տիկին Բլեք
- Դուգլաս Սպենսեր - պարոն Բլեք
- Տերրի Էնն Ռոոս - Բոննի Ուայթ
- Կեն Սկոտտ - Էռլ
- Միմի Գիպսոն - Եվան ութ տարեկանում
- Ալիստեր Կուկ - պատմիչ
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 - ԱՄՆ ազգային կինոքննադատների խորհրդի մրցանակ լավագույն կնոջ դերի համար (Ջոան Վուդվորդ)
- 1958 - «ՕՍԿԱՐ» մրցանակը լավագույն կնոջ դերի համար (Ջոան Վուդվորդ)
- 1958 - «Ոսկե Գլոբուս» մրցանակ դրամատիկ ֆիլմում լավագույն կնոջ դերի համար (Ջոան Վուդվորդ)
- 1958 - Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ «լավագույն արտասահմանյան դերասանուհի» անվանակարգում (Ջոան Վուդվորդ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Три лица Евы»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Три лица Евы»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Три лица Евы» на ВидеоГид Ру Արխիվացված 2020-01-13 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվայի երեք դեմքերը» հոդվածին։ |
| ||||||