Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը
ճապ.՝ 君の膵臓をたべたい
Ժանրսիրավեպ
Երկիր Ճապոնիա
Թվականհունիսի 19, 2015
Տևողություն100 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

«Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը» (ճապ.՝ 君の膵臓をたべたい Քիմի նո սուիձո օ թաբատայ), ի սկզբանե եղել է վեբ սիրավեպ, որը հրապարակվել է Յորու Սումինոյի կողմից 2014 թվականին Shousetsuka ni Narou կայքում[1]։ 2015 թվականին նրան նկատել է Futabasha հրատարակչությունը և շուտով վեպը տպագրվել է։ Շապիկի նկարը նկարվել է loundraw կեղծանունով նկարչի կողմից[2][3]։ Վեպի հիման վրա լույս է տեսել երեք ադապտացիա։ Մանգա-ադապտացիան թողարկվել է 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի մայիս։ Լիամետրաժ խաղարկային ֆիլմի ադապտացիան թողարկվել է 2017 թվականի հուլիսին, իսկ անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ 2018 թվականի սեպտեմբերին[4][5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես» (ճապ.՝ 「僕」 «Բոկու») / Հարուկի Սիգա (ճապ.՝ 志賀春樹 Սիգա Հարուկի), պատմության գլխավոր հերոսը, որի անունից պատմվում է ամեն ինչ։ Մինչև վերջին գլխում, նրա անունը չի հնչում։ Միայնակ և փակ տղա, ժամանակի մեծ մասը անցկացնում է գրքերի հետ, նկարագրվում է որպես «աննկատ դասընկեր»։ Պատահականորեն գտնում է Սակուրայի օրագիրը և դառնում է այն մարդկանցից մեկը, որոնք գիտեն աղջկա հիվանդության մասին։ Դրանից հետո նա Յամաուտիի հետ մտերմանում է և նրանց սկսում են շատ ժամանակ անցկացնել միասին։ Սակուրայի մահից հետո կարդալուց հետո նրան նվիրված Սակուրայի օրագրի վերջին էջերը՝ Սիգան իմանում է ընկերուհու իրական զգացմունքների և նրա ասածների իմաստի մասին։ Սակուրայի և նրա հետ անցկացրած ժամանակի շնորհիվ Հարուկին դառնում է ավելի ազատ[6]։
  • Սակուրա Յամաուտի (ճապ.՝ 山内桜良 Յամաուտի Սակուրա), պատմության գլխավոր հերոսուհին։ Հարուկիի դասընկերուհին, ուրախ և ազատ աղջիկ։ Նա Հարուկիի հակապատկերն է։ Չնայած նրան, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ, նա փորձում է իրեն անհոգ պահել։ Վարում է հիվանդության օրագիր, որտեղ նկարագրում է ախտորոշման հետ կապված իրադարձությունները։ Այն բանից հետո, երբ Հարուկին գտնում է նրա օրագիրը, Յամաուտին սկսում է շփվել նրա հետ, հույս ունենալով լուսավորել իր մենակությունը մինչև մահ։ Սակուրան իրեն համարում էր թույլ աղջիկ, որը չի կարող ապրել առանց մյուսների։ Նա սիրահարվում է Հարուկիին։ Հերթական անգամ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հարուկիի հետ պայմանավորվում են հանդիպման մասին, սակայն ճանապարհին աղջկան սպանում է փողոցային հանցագործը։ Իր մահից քիչ առաջ նա իր օրագրի վերջին էջերը թողնում է իր ծնողներին, ավագ եղբորը և ընկերներին։ Էջերից մեկը նա նվիրել է հենց Հարուկիին[6]։
  • Կյոկո Տակիմոտո (ճապ.՝ 滝本 恭子 Տակիմոտո Կյոկո), Սակուրայի մանկության ընկերուհին։ Շատ համառ աղջիկ, նա պաշտպանում է Սակուրան և թույլ չի տալիս որևէ մեկին վնասել նրան։ Այդ իսկ պատճառով, ինչպես նաև բնավորության պատճառով, չի սիրում գլխավոր հերոսին և վրդովվում է, որ Սակուրան շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։ Հարուկին Սակուրայի մահից հետո նրան է փոխանցում Յամաուտիի հիվանդության օրագիրը, որից Կյոկոն իմանում է ամեն ինչի մասին։ Շատ զայրանում է, իմանալով, որ Սակուրան և Հարուկին մինչև վերջ թաքցրել են իրենց շփումը։ Բայց մեկ տարի անց նրանք Հարուկիի հետ դառնում են ընկերներ, ինչպես ուզում էր Սակուրան։ Ստեղծագործության վերջում նրանք միասին գնում են Յամաուտի գերեզմանի մոտ։
  • Տակահիրո (ճապ.՝ 隆弘), Հարուկիի և Սակուրայի դասարանի ավագը։ Արտաքնապես գեղեցիկ և հաճելի տղա է։ Նա Սակուրայի նախկին ընկերն է։ Խանդում է Սակուրային Հարուկիի նկատմամբ։ Մի քանի անգամ հարվածում է գլխավոր հերոսին և գողանում է նրա իրերը, այդ արարքներով նա շահում է Սակուրայի ատելությունը[6]։
  • «Մաստակով տղան» (ճապ.՝ 宮田一晴 Գամու կուն) / Իսսեյ Միյատա (ճապ.՝ みやた いっせい Միյատա Իսսեյ), Սիգայի համադասարանցին և ընկերը, անհասկանալի պատճառներով, մշտապես նրան մաստակ է առաջարկում։ Հետաքրքրված է Հարուկի և Սակուրայի հարաբերություններով։ Պատմության վերջում ակնարկ կա, որ նա կարող է սկսել հանդիպել Կյոկոյի հետ[6]։
  • Սակուրայի մայրը (ճապ.՝ 桜良の母 Սակուրա նո հահա), Սակուրա Յամաուտայի մայրը։ Դստեր մահից հետո Հարուկիին է տալիս Սակուրայի օրագիրը և խնդրում է, որ նա կարդա վերջին էջերը[6]։
  • Հարուկի հայրը (ճապ.՝ 春樹の父 Հարուկի նո տիտի), Հարուկի Սիգայի հայրը։
  • Հարուկիի մայրը (ճապ.՝ 春樹の母 Հարուկի նո հահա), Հարուկի Սիգայի մայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karen Ressler. «Seven Seas Licenses I Want to Eat Your Pancreas Novel, Manga». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին. {{cite news}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  2. «君の膵臓をたべたい» (ճապոներեն). Futabasha. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. Rafael Antonio Pineda. «Kimi no Suizō o Tabetai Coming-of-Age Novel Gets Anime Film in 2018». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  4. «本屋大賞2位の青春小説「君の膵臓をたべたい」を桐原いづみがマンガ化» (ճապոներեն). Natalie. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  5. «紺野あずれの新作ラブコメが月刊アクションで、創刊4周年の色紙プレゼントも» (ճապոներեն). Natalie. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «劇場アニメ「君の膵臓をたべたい」Blu-ray&DVD2019年4月発売!» (ճապոներեն). Studio VOLN. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]