Ես խենթ եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես խենթ եմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՋերոմ Դեյվիդ Սելինջեր

«Ես խենթ եմ» (ռուս.՝ «I'm Crazy»), Ջ․ Դ. Սելինջերի պատմվածքը որը գրվել է Collier’s ամսագրի[1] 1945 թվականի դեկտեմբերի 22-ի[2] թողարկման համար[3]։ Չնայած պատմվածքի թաքնված մելանխոլիային, ամսագիրը նկարագրել է այն որպես «երեխայի հուզիչ պատմություն, որի միակ սխալն այն էր, որ նա հասկանում էր մարդկանց այնքան լավ, որ նրանց մեծ մասը շփոթված էին, և միայն շատ քչերը կարողացան հավատալ նրան»։

«Ջերոմ Դեյվիդ Սելինջերը պատերազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 299 օր։ Այս բոլոր օրերին նա ենթարկվել է մտավոր, հոգևոր և ֆիզիկական հարձակման, գուցե դրա համար էլ նրա բոլոր հետագա ստեղծագործություններն այսպես թե այնպես պատմում են աշխարհի փխրունության մասին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին օրը նշանավորվել է նոր պատմվածքով, որի վերնագիրն ինքնին խոսուն է»— գրել է ռուս գրող Աֆանասի Մամեդովը։

Պատմվածքը ներկայացվում է Հոլդեն Քոլֆիլդի անունից։ Ավելի ուշ Սելինջերը վերաշարադրել է այս պատմվածքը, որպեսզի այն ներառի իր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» դասական վեպում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլդեն Քոլֆիլդը հեռացվել է դպրոց-պանսիոնատից։ Նա հետևում է բլրի վրայից հետևում է բասկետբոլային խաղին և հրաժեշտ տալիս դպրոցին։ Այնուհետև նա գնում է պատմության տարեց ուսուցիչ պարոն Սպենսերի մոտ, որը վրդովված է նրա ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով և խրատում է նրան։ Հոլդենը պատմում է, թե ինչպես է գնացքում հանդիպել իր «անպետք» համակուրսեցու մորը։ Ինքը ստել է նրան, թե ինչ հրաշալի է նրա որդին, քանի որ մտածել է, որ դա կմխիթարի նրան։ Հոլդենը խոստովանում է, որ ցավում է իր հեռացման համար հիմնականում այն պատճառով, որ չի հասցրել փորձել դահուկային կոշիկները, որոնք վերջերս ստացել է մորից։ Չնայած կոշիկներն այնպիսին չէին, ինչպիսին ինքն էր ցանկանում, բայց տխուր է մտածել մոր մասին, որը, անշուշտ, շատ ժամանակ է ծախսել որդու համար նվեր գնելու համար։

Չնայած պարոն Սպենսերի հանդեպ համակրանքին, Հոլդենը հասկանում է, որ իրենից ոչ կարեկցանք, ոչ ապրումակցում չի ստանա, ուստի հանկարծակի հրաժեշտ է տալիս և հեռանում։ Գիշերային գնացքով նա ժամանում է Նյու Յորք և մտնում իր ընտանիքի բնակարան։ Նա խոսում է իր կրտսեր քույրերի՝ Ֆիբիի և Վիոլայի հետ։ Նույնիսկ Ֆիբին է կշտամբում նրան ուսման մեջ ունեցած անհաջողության համար։ Հոլդենը վերջապես խոստովանում է իր ծնողներին, որ կրկին հեռացվել է։ Նա հանգում է այն եզրակացության, որ իրեն դպրոց չեն ուղարկի, և այժմ իրեն սպասում է տհաճ աշխատանք գրասենյակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Slawenski, Kenneth (2010). «Sallinger Uncollected Stories». Dead Caulfields. «"I'm Crazy" is an early version of Holden's departure from prep school that later shows up in The Catcher in the Rye
  2. "I'm Crazy" [story in Collier's, December 22, 1945] - SALINGER, J.D. | Between the Covers Rare Books
  3. I'm Crazy, by J.D. Salinger, COLLIER'S WEEKLY - The Unz Review