Jump to content

Միքայել Եսայան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Եսայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Եսայան
Ծնվել էհունվարի 14, 1919(1919-01-14)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 11, 1990(1990-11-11) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունճարտարագետ և մեքենագետ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Միքայել Արմենակի Եսայան (հունվարի 14, 1919(1919-01-14), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - նոյեմբերի 11, 1990(1990-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Եսայանը ծնվել է 1919 թվականի հունվարի 14 (27)-ին, Երևանում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1946 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1950-1988 թվականներին՝ մետաղների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, 1956-1961 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր, 1961-1963 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի տեղակալ[1]։

Աշխատանքները վերաբերում են մեքենաներում և տեխնոլոգիական սարքավորումներում դինամիկական շարժընթացների հետազոտմանը, մետաղահատ հաստոցների թրթռակայունության և մեքենամասերի մշակման որակի բարձրացման հարցերին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայանը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 11-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական մեքենաների համար կիրառվող մետաղանյութերը և նրանց ջերմային մշակումը, 1959։
  • Մեքենաների վիբրացիաները և նրանց վերացման միջոցները / Մ. Ա. Եսայան, Զ. Ա. Ադամյան, 1962[2]։
  • Մետաղների մշակումը կտրման միջոցով, Երևան, 1970[3]։
  • Исследование колебаний и устойчивости системы СПИД в их взаимосвязи при непрерывном резании, 1974.[4]
  • Մեխանիկական մշակման արդյունավետությունը մեքենաների նորոգման պրոցեսում, Երևան, 1989 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. Եսայան, Միքայել Արմենակի; Ադամյան, Զավեն Ադամի (1962). Մեքենաների վիբրացիաները և նրանց վերացման միջոցները. Երևան: Հայպետգյուղհրատ.(չաշխատող հղում)
  3. Եսայան, Միքայել Արմենակի (1970). Մետաղների մշակումը կտրման միջոցով։ Ուսումնական ձեռնարկ (2-րդ, բարեփոխ. և լրացված ed.). Երևան: Լույս.(չաշխատող հղում)
  4. Եսայան, Միքայել Արմենակի (1974). Исследование колебаний и устойчивости системы СПИД в их взаимосвязи при непрерывном резании: Автореферат дис. ... д-р. техн. наук: 05.02.08. Ереванский политехнический институт им. К. Маркса. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Եսայան (ճարտարագետ)» հոդվածին։