Եռաֆազ հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եռաֆազ տրանսֆորմատոր

Եռաֆազ Հոսանք, եռաֆազ համակարգ, փոփոխական հոսանքով Էլեկտրական Էներգիա ստանալու, հաղորդելու և բաշխելու առավել տարածված համակարգ, ըստ որի՝ փոփոխական հոսանքի գեներատորի 3 փաթույթներում առաջանում են 3 փոփոխական Էլշուներ՝ մեծությամբ հավասար, իսկ ֆազով միմյանց նկատմամբ 1/3 պարբերությամբ շեղված։ Եռաֆազ հոսանքի համակարգը մշակել է Միխայիլ Դոլիվո-Դոբրովոլսկին (1888)։ Այդ համակարգի առավելություններն են՝ պտտվող մագնիսական դաշտի ստացման պարզությունը և հաղորդալարերի հատվածքի տնտեսումը՝ էներգիայի հաղորդման ժամանակ (միաֆազ փոփոխական հոսանքի համեմատ)։ էներգիան հաղորդվում է 3, սակավ՝ 4 հաղորդալարով։

Եռաֆազ հոսանքի ընդունիչների և գեներատորների համար կիրառվում է ֆազերի միացման 2 եղանակ՝ աստղաձև և եռանկյունաձև։ Աստղաձև միացման դեպքում ֆազային լարումները գծայինից փոքր են √3 անգամ։ Եռանկյունաձևի դեպքում գծային և ֆազային լարումները հավասար են՝ Սֆգ, բայց գծային հոսանքները (I*) մեծ են ֆազայիններից (Iֆ) համաչափ բեռնվածքի դեպքում, անկախ միացման եղանակից, այդ հզորությունը՝ Iգ = √3IֆՍգcosφ է, որտեղ ф-ն ֆազերի շեղման անկյունն է ֆազային լարումների և հոսանքների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 521 CC-BY-SA-icon-80x15.png