Ենյո Վինցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ենյո Վինցե
հունգ.՝ Jenő Vincze
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգարացի
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1908(1908-11-20)[1]
Ծննդավայր Վրշաց
Մահվան ամսաթիվ 1988
Հասակ 169 սմ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1922-1925 Հունգարիա Դեբրեցեն ՄՏԵ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1925-1927 Հունգարիա Դեբրեցեն Վաշուտաշ
1927-1934 Հունգարիա Բոչկայ (Դեբրեցեն) 154 (65)
1934-1944 Հունգարիա Ույպեշտ 136 (67)
Ազգային հավաքական
1930-1939 Հունգարիա Հունգարիա 25 (8)
Մարզչական կարիերա
1947-1948 Հունգարիա Ույպեշտ
1955 Հունգարիա Վաշաշ Իզո
1957-1959 Շվեյցարիա Սերվետ
1959-1961 Շվեյցարիա Բազել
1961-1964 Արևմտյան Գերմանիա Գրոյտեր Ֆյուրտ
1966-1967 Արևմտյան Գերմանիա Նյուրնբերգ
1967-1971 Արևմտյան Գերմանիա Շվայնֆուրտ
1971-1975 Արևմտյան Գերմանիա Բայրոյտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ենյո Վինցե (հունգ.՝ Jenő Vincze, նոյեմբերի 20, 1908(1908-11-20)[1], Վրշաց, South Banat District, Վոյեվոդինա, Սերբիա - 1988), հունգարացի ֆուտբոլիստ, հանդես է եկել Հունգարիայի ազգային հավաքականում, մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբյո Վինցեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դեբրենցեն ՄՏԵ» ակումբում, ապա տեղափոխվել է դրա ամենագլխավոր հակառակորդը համարվող «Դեբրեցեն Վաշուտաշ» ակումբ, որի կազմում 1926 թվականին դարձել է Դեբրեցենի չեմպիոն, իսկ գավաթային սկզբունքով անցկացվող առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ: 1927 թվականի մրցաշրջանից Հունգարիայում ֆուտբոլը պաշտոնապես ճանաչվել է որպես մասնագիտություն: Նույն թվականին Վինցեն «Դեբրեցենից» տեղափոխվել է հունգարական երկրորդ դիվիզիոնի «Բոչկայ Դեբրեցեն» ակումբ, որ հիմնադրվել էր նույն 1927 թվականին: Այդ ակումբի կազմում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Վինցեն դուրս է գալիս Հունգարիայի առաջին դիվիզիոն, իսկ հետագա մրցաշրջաններում ակումբը բարձրանում է վարկանշային աղյուսակում, մինչև 1933-1934 մրցաշրջանում դառնում է Հունգարիայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Բոչկայի» կազմում Վինցեի ամենամեծ նվաճումը դարձավ Հունգարիայի գավաթը, որ ակումբը նվաճեց 1931 թվականին՝ եզրափակչում 5:1 հաշվով հաղթելով «Սեգեդի Բաշտյա» ակումբին: 1930-1931 մրցաշրջանում Ենյո Վինցեն խփում է 20 գոլ՝ ճանաչվելով Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու[2]:

1934 թվականին Վինցեն տեղափոխվում է «Ույպեշտ» ակումբ, որտեղ խաղում է 1944 թվականը, երբ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: «Ույպեշտի» կազմում, որի մարզիչն էր Բելա Գուտմանը, Վինցեն երկու անգամ դառնում է Հունգարիայի չեմպիոն (առաջին անգամ դեռ առանց Գուտմանի), ինչպես նաև նվաճում է Միտրոպայի գավաթը, որ ամենահեղինակավոր ակումբային տիտղոսն էր Եվրոպայում նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում Վինցեն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1930 թվականի հունիսին՝ մասնակցելով Ավստրիայի դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ հունգարացիների: Դրանից հետո Վինցեն հավաքական է հրավիրվել 1934 թվականը՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը. 1/8 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի դեմ խաղին, որի 53-րդ րոպեին խփել է իր կարիերայի 3-րդ գոլը:

1934 թվականի աշխարհի առաջնությունից հետո Վիինցեն դարձել է Հունգարիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող, մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը ժամկետից շուտ ավարտվել է Ավստրիայում տեղի ունեցած անշլյուսի պատճառով, սակայն հունգարացիներն զբաղեցրել են առաջին տեղը: Վինցեն հրավիրվեց մասնակցելու նաև 1938 թվականին Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությանը. քառորդ եզրափակչում նա մասնակցել է Շվեյցարիայի դեմ խաղին, իսկ եզրափակչում՝ Իտալիայի դեմ խաղին: Եզրափակչում պարտվելուց հետո այդ խաղին մասնակցած հունգարացի ֆուտբոլիստները այլևս չեն հրավիրվել հավաքական: Դրանից հետո Վինցեն հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ, երբ 1939 թվականի նոյեմբերին մասնակցել է Հարավսլավիայի դեմ խաղին: Հունգարիայի հավաքականի կազմում Վինցեն ընդհանուր առմամբ անցկացրել է 25 խաղ և խփել 8 գոլ:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վինցեն սկսել է աշխատել որպես մարզիչ: 1947 թվականին նա դառնում է իր նախկին ակումբի՝ «Ույպեշտի» մարզիչը, ապա մի կարճ ժամանակ գլխավորում է «Վաշաշ Իզոն»: 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխության ժամանակ, Վինցեն Հունգարիայի երիտասարդական հավաքականի հետ գտնվում էր Եվրոպայում: Հեղափոխության ճնշումից հետո Վինցեն ու հավաքականի խաղացողների մեծ մասը որոշում են չվերադառնալ Հունգարիա: Նրանք բոլորը որակազրկվում են:

Արևմտաեվրոպական առաջին ակումբը, որ գլխավորել է Վինցեն, եղել է շվեյցարական «Սերվետը», որտեղ Վինցեն փոխարինել է Կարլ Ռապանին: Այնուհետև նա գլխավորել է «Բազել» ակումբը: Դրանից հետո նա մեկնել է Արևմտյան Գերմանիա, որտեղ դարձել է Օբերլգայի «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբի մարզիչը: Վինցեն կարճ ժամանակով գլխավորել է «Նյուրնբերգը». այդ ընթացքում ակումբն անցկացրել է չորս հանդիպում, որոնցից ոչ մեկում չի հաղթել: 1967-1971 թվականներին Վինցեն եղել է տեղական լիգայի «Շվայնֆուրտ» ակումբի մարզիչ, որն այդ ընթացքում միշտ գտնվել է վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում, սակայն չորս տարվա ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել բարձրագույն լիգա: 1971 թվականից նա գլխավորել է «Բայրոյտ» ակումբը:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի գավաթակիր - 1930
  • Հունգարիայի չեմպիոն - 1935, 1939
  • Միտրոպայի գավաթակիր - 1939

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1931 (20 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]