Ենյո Կալմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ենյո Կալմար
Քաղաքացիությունը Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1908(1908-03-21)
Ծննդավայր Felsőmocsolád, Kaposvár District, Սոմոգի կամ Alsómocsolád, Hegyhát District, Baranya County, Հունգարիա
Մահվան ամսաթիվ հունվարի 13, 1990(1990-01-13) (81 տարեկանում)
Մահվան վայր Մալագա, Անդալուզիա, Իսպանիա

Յանոշ Կալմար (հունգ.՝ János Kálmár, մարտի 21, 1908(1908-03-21), Felsőmocsolád, Kaposvár District, Սոմոգի և Alsómocsolád, Hegyhát District, Baranya County, Հունգարիա - հունվարի 13, 1990(1990-01-13), Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), առավել հայտնի է Ենյո Կալմար (հունգ.՝ Jenő Kálmár), հունգարացի ֆուտբոլիստ, հարձակվող և մարզիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենյոյի գործունեությունը սկսվել է 1920-ական թվականների վերջերին «Հունգարիա» ակումբում, այնտեղ նա խաղացել է կիսապաշտպանի կամ հարձակվողի դիրքում, ակումբում գնահատում էին նրա հեռահար հարվածները, որոնք անվրեպ և հուժկու էին: 1929 թվականին «Հունգարիան» առաջին անգամ դարձավ Հունգարիայի չեմպիոն, իսկ Կալմարը 19-ը գնդակով դարձավ հավաքականի ռմբարկու և Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ: 1929 թվականի աշնանը ստացավ ծանր վնասվածք՝ ոտքի ջարդվածք, որից հետո գրեթե մեկ տարի վերականգնվեց: 1932 թվականին Կալմարը ամբողջովին վերականգնվել էր և ստացավ իր երկրորդ հունգարական տիտղոսը. «Հունգարիան» հաղթեց եզրափակիչը և ստացավ Հունգարիայի գավաթը՝ հաղթելով «Ֆերենցվարոշ» ակումբին, իսկ Կալմարը խփեց հավաքականի հաղթական երկրորդ գնդակը վերախաղարկման ժամանակ, որը վերջացավ 4:3 հաշվով:

1933 թվականին Կալմարը հեռացավ հայրենիքից և գնաց Ֆրանսիայի Ռուբե քաղաքի «Էկսելսոր» ֆուտբոլային ակումբ, հենց առաջին մրցաշրջանում երբ Կալմարն այդ ակումբում էր, «Էկսելսորը» գրավեց 5-րդ տեղը Ֆրանսիայի առաջնությունում, սակայն հաջորդ մրցաշրջաններում ակումբի խաղը չփայլեց և կայուն միջակ էր, չէր ձգտում ոչ բարձունքների ոչ էլ մեդալների: 1935-1936 թվականներին՝ մրցաշրջանի կեսում, Կալմարը հեռացավ «Էկսելսորից» և գնաց նույն քաղաքի համանուն՝ «Ռուբե» ակումբ: Առաջին իսկ մրցաշրջանում Կալմարը երկրորդ ֆրանսիական լիգայից բարձրացավ առաջին, զբաղեցրեց երկրորդ տեղ նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ հետո իսկ հաջորդիվ Կալմարը նորից փոխեց ակումբը՝ տեղափոխվելով «Ռեյմս»: Հետո Կալմարը թողեց Ֆրանսիան և վերադարձավ Հունգարիա, որտեղ «Կիշտեկս» ակումբում դարձավ խաղացող մարզիչ:

1928 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Կալմարի առաջին ելույթը Հունգարիայի ազգային հավաքականի կազմում ընդդեմ Ավստրայի հավաքականի, որտեղ հաղթեց Հունգարիան 1:5 հաշվով: 1929 թվականին ոտքի վնասվածքի պատճառով երկու տարի չխաղաց ազգային հավաքականում, նորից սկսեց խաղալ 1931 թվականին, բայց Ֆրանսիա գնալուց հետո չկարողացավ խաղալ հավաքականում, քանի որ Հունգարական ֆուտբոլային միությանը կանոններով հավաքականի կազմում կարող էին խաղալ միայն ազգային առաջնությունում հանդես եկողները: Հունգարիայի հավաքականի կազմում Կալմարը 15 անցկացված խաղերում խփեց 4 գնդակ: Ֆրանսիայում գտնվելու ժամանակ Կալմարը խաղացել է երկրի հյուսիսում գտնվող ֆուտբոլային ակումբներում:

Կալմարը պատերազմի ժամանակ «Կիշտեկսում» աշխատելուն զուգահեռ եղել է նաև ազգային հավաքականում օգնական, իսկ պատերազմի հետագա ընթացքում գլխավորել է «Չեպել» ակումբը և ակումբի հետ 1947-1948 թվականներին դարձել է Հունգարիայի չեմպիոն: 1951 թվականին Կալմարը գլխավորեց «Գոնվեդ» ակումբը, որը հունգարական ֆուտբոլի առաջատարն էր, այնտեղ խաղում էին աշխարհի ֆուտբոլային այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ֆերենց Պուշկաշը, Շանդոր Կոչիշը, Յոժև Բոժիկը և Զոլտան Ցիբորը: 4 տարի Կալմարի ղեկավարության տակ լինելով՝ «Գոնվեդը» երեք անգամ հաղթել է հունգարական առաջնությունը: 1956 թվականին «Գոնվեդը» գնաց Իսպանիա, որ խաղա «Աթլետիկ Բիլբաո» տեղական ակումբի հետ, այդ ժամանակ Հունգարիայում խռովություն սկսվեց, ակումբը որոշեց չվերադառանալ Հունգարիա և մնալ Իսպանիայում: Ակումբը շրջագայություններ է կատարում դեպի Հարավային Ամերիկա, որը կազմակերպում է Գուդմանը: Կալմարը մնալով առանց աշխատանքի, հեռացավ Ավստրիա, նա հավակնում էր դառնալ Ավստրիայի հավաքականի մարզիչ, բայց նրա թեկնածությունը չընդունվեց, և նա 1957 թվականի մարտին գնաց Վիեննայի «Վակեր»[1] ֆուտբոլային ակումբ որպես մարզիչ, որը գրավեց չորրորդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

1958 թվականին Կալմարը տեղափոխվեց Իսպանիա, որտեղ խաղացել էր շատ հունգարական ֆուտբոլիստների հետ, որոնք փախել էին երկրից: Նա սկսեց իր աշխատանքային գործունեությունը «Սևիլյայում», բայց աշխատեց այնտեղ մի քանի ամիս և հեռացավ Գրանադա, այնտեղ նա հասավ Իսպանիայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բարսելոնային» 1:4 հաշվով: Երկու գնդակը խփեց նախկին «Գոնվեդայի» խաղացող Կոչիշը: Հետո Կալմարը երկու տարի ղեկավարեց իսրայելական «Խապոել» ակումբը՝ նվաճելով Իսրայելի գավաթը: Հետո «Պորտուում» զբաղեցրեց երկրորդ տեղը Պորտուգալիայի առաջնությունում: Այնուհետև աշխատեց «Հալմստադում», «Էսպանյոլում» և ուրիշ իսպանական ակումբներում:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]