Ենիկոլոփյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենիկոլոփյաններ, Էնիկոլոփյաններ, հայ ազնվական տոհմ Վրաստանում։

Տոհմական ավանդության համաձայն, Ենիկոլոփյանները սերում էին Տարոնի Մամիկոնյաններից, որոնց մի ճյուղը հետագայում վերաբնակվել է Սյունիքում, իսկ 17-րդ դարում հաստատվել Վրաստանում։ Ենիկոլոփյանների նախահայրն է համարվում Զուրաբ (Զոհրաբ) Մամիկոնյանը, որը հայերենից բացի տիրապետել է պարսկերենին, թուրքերենին, վրացերենին և վրացական արքունիքում ստացել թարգմանչի պաշտոն ու Էնիկոլոփ (վրաց, ՝ լեզվի տուփ) մականունը (այստեղից էլ՝ տոհմանունը)։ Ենիկոլոփյանները ժառանգաբար թարգմանչի պաշտոն են վարել վրաց թագավորների, իսկ Վրաստանը Ռուսաստանին միացվելուց հետո՝ նաև ռուս, կառավարչապետների մոտ։ Հաճախ այդ տոհմի ներկայացուցիչները դիվանագիտական կարևոր հանձնարարություններով ուղարկվել են Թուրքիա և Պարսկաստան։ Ենիկոլոփյաններից ոմանք հետագայում հաստատվել են Պարսկաստանում՝ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ (Մանուչարխան, Միրզա-Ռոստոմ, Աղալո (Աղալար) խան, Սուլեյման-խան և ուրիշներ)։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 517