Փայլակ Ենգոյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ենգոյան Փայլակից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Փայլակ Ենգոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1921 |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1978 (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Փայլակ Իսահակի Ենգոյան (մայիսի 9, 1921 - դեկտեմբերի 12, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970)։
Ալեքսանդր Ենգոյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1941-1945 թվականներին եղել է դեսանտային զորամասի սպա, 1944 թվականին մասնակցել է մերձբալթյան ռազմաճակատի կռիվներին։ 1952-1970 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1970-1978 թվականներին՝ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ինդուստրացմանը, բոլշևիկյան կուսակցության քաղաքականությանը[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՍՄԿԿ XXIV համագումարը, Երևան, 1962։
- Հայաստանի կոմպարտիայի պայքարը ռեսպուբլիկայի ինդուստրացման համար (1926-1941), Երևան, 1965։
- Հայաստանը ինդուստրացման ուղիով (1926-1958), Երևան, 1967։
- Վ. Ի. Լենինի տեսական ժառանգության և նրա պրոպագանդման մասին, Երևան, 1970։
- Պայքարի և հաղթանակների փառապանծ ուղի, Երևան, 1973։
- Բոլշևիկների ստրատեգիան և տակտիկան Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում, Երևան, 1973։
- Երևանի համալսարանը Մեծ հայրենականի տարիներին, Երևան, 1975։
- Հոկտեմբերը մարդկության նոր առավոտն է, Երևան, 1977։
- Բոլշևիկյան կուսակցության ստրատեգիան ու տակտիկան օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում, Երևան, 1979։
- Անդրկովկասի բանվոր դասակարգը և բոլշևիկյան կազմակերպություններն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1984։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|