Jump to content

Եղջրակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղջրակիր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հավակատարազգիներ
Ցեղ Եղջրակիր
Տեսակ Եղջրակիր ավազուտային
Լատիներեն անվանում
Ceratocarpus arenarius


Եղջրակիր ավազուտային Հավակատարազգիների ընտանիքի, Թելուկայինների ենթաընտանիքի բույս։

Ոչ բարձր, միամյա խոտաբույս է՝ պատված աստղաձև մազիկներով։ Ցողունները խիստ ճյուղավորված են, ունեն նեղ, գծային տերևներ: Միատուն են, արական ծաղիկները (2—5-ական)՝ երկբլթակ, ջաղանջակերպ ծաղկապատյանով և մեկ առէջով, իգականները՝ առանց ծաղկապատյան։ Պտուղը սրածայր, փշանման ելուստներով է։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնջակիրը հանդիպում է Չինաստանում, Աֆղանստանում, Իրանում, Թուրքիայում։

Հայաստանի ցածրադիր կիսանապատային գոտում հանդիպում է Եղջրակիր ավազուտային տեսակը (Ceratocarpus arenarius) տեսակի Եղջրակիր պարկավոր | Ceratocarpus utriculosus ենթատեսակը, ժողովրդական անվանումը՝ Եզնապտուղ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջրակիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջրակիր» հոդվածին։