Jump to content

Եղբարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղբարք
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ
ԼեռնաշղթաԹանդուրակ
Եղբարք (Թուրքիա)##
Եղբարք (Թուրքիա)

Եղբարք, լեռ (բլուր) Թուրքիայի Աղրըի մարզում, Թոնդուրակ լեռնազանգվածի հետ միացնող լեռներում։ Տեղադրման կոորդինատներ 39°37′06″ հս․. լ. 43°40′07″ ավ. ե.HGЯO։ Ավդալբեկյանը Եղբարքը նույնացնում է դարձյալ այդ կողմերում (Կոգովիտ գավառում) գտնվող Եղջերք լեռան հետ, որն առաջին անգամ հիշատակել է Փավստոս Բուզանդը։ Հակոբ Մանանդյանը ժխտում է նրա այդ կարծիքը՝ այն տեղադրելով բուն Կոգովիտ գավառում։ Անվան տարբերակից (Եղբարք Սարակ) ակնհայտ է դառնում (Սարակ = փոքրիկ լեռ, փոքրիկ սար), որ սովորական սար կամ բլուր էր։ Եղբարքի մոտ գտնվում էր համանուն կիրճը։ Այստեղ 643 թվականին Թեոդորոս Ռշտունին դարանակալելով՝ կտրում է Հայաստան ժամանած արաբական ջոկատի ճանապարհը և շեշտակի հարված հասցնում նրան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 180 — 992 էջ։