Եղբայր կամ ամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղբայր կամ ամուսնություն
Երկիր Ղազախստան
Ժանրկինոկատակերգություն
Լեզուղազախերեն և ռուսերեն
ՊրոդյուսերԿուրալայ Անարբեկովա
ՀաջորդԵղբայր կամ ամուսնություն 2

«Եղբայր կամ ամուսնություն», ղազախական կատակերգական ֆիլմ։ Դերասանուհի Կուրալայ Անարբեկովայի առաջին աշխատանքն է որպես պրոդյուսեր[1][2]։ Ֆիլմի սցենարը գրել են Ալիշեր Ուտևը, Արիստան Կաունևը և Ադիլբեկ Սեյիլխանը, ֆիլմի ռեժիսորը եղել է Երնար Նուրգալիևը։

Ֆիլմը ղազախական կինովարձույթում հայտնվել է 2017 թվականի հոկտեմբերի 26-ին։ Կինոժապավենի ստեղծմամբ զբաղվել է Corich Group ընկերությունը։ 2019 թվականին թողարկվել է շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդար անունով մի երիտասարդ տղա սիրահարվում է Գաուհարին և հասնում նրա փոխադարձ սիրուն։ Սակայն նրա ճանապարհին կանգնում են աղջկա հինգ եղբայրները, որոնք շատ են սիրում իրենց քրոջը և կարծում են, որ Այդարը արժանի չէ նրան։ Այդարը, Գաուհարի աջակցությամբ, փորձում է մտերմանալ նրա եղբայրների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաուրեն Սերգազին - Այդար
  • Կուրալայ Անարբեկովա - Գաուհար
  • Բաուիրժան Կապտագայ - Աման
  • Մուրատ Բիսենբին - Ասան
  • Աբունասիր Սերիկով - Կանապիա
  • Օլժաս Ժանաբեկով - Բագա
  • Նուրլան Սաբուրով - Այան
  • Թաուեկել Մուսլիմ - Մարսել

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր պրոդյուսեր՝ Կուրալայ Անարբեկովա
  • Սցենարի հեղինակներ՝ Ալիշեր Ուտև, Արիստան Կաունև, Ադիլբեկ Սեյիլխան
  • Ռեժիսոր՝ Երնար Նուրգալիև
  • Օպերատոր՝ Շերխան Տանսիկբաև
  • Դիմահարդարման նկարիչ՝ Ելենա Լապշինա
  • Զգեստների նկարիչ՝ Մադինա Ամիրխանովա
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Կարև

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2017 թվականի ամռանը Ալմաթիում[3]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները ֆիլմը դասել են «տիպիկ ՈՒՀԱ-ական կատակերգությունների» շարքին, որտեղ կատակները գոյություն ունեն հանուն կատակների. ֆիլմը փորձում է ծիծաղեցնել, այլ ոչ թե պատմություն պատմել, իսկ վառ երկրորդական կերպարները դուրս են գալիս առաջին պլան՝ ստվերելով հիմնական սյուժեն։ Դերասաններին և նրանց կատակերգական կերպարները քննադատները հիմնականում գովել են[1][4]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռենատ Գայսին — Сүйемін…Արխիվացված 2019-12-27 Wayback Machine
  2. Կամշատ Ժոլդիբաևա — Тағы да сүйԱրխիվացված 2017-10-25 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Карим Кадырбаев (2017 թ․ հոկտեմբերի 27). ««Брат или брак»: Отпустите замуж». Кинопортал Бродвей. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  2. «Комедия «Брат или брак» лидирует в прокате». НТК. 2 ноября 2017. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «В Алматы стартовали съемки комедии «Брат или брак?»». Кинопортал Бродвей. 26 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
  4. Альберт Ахметов (2017 թ․ հոկտեմբերի 27). ««Брат или брак»: Весы судьбы». Кинопортал Бродвей. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.