Եղբայր եմք Մեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Եղբայր եմք մեք» հայրենասիրական երգ։ Երգի հեղինակն է Մկրտիչ Պեշիկթաշլյանը: 19-րդ դարում Հայության հիմնական խնդիրը Ազգային միության ստեղծումն էր։ Առաջացել էին պառակտումներ և՛ աշխարհագրական, և՛ կրոնական՝ բողոքական և կաթողիկ համայնքների միջև։

Երգի բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգ թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մը այնքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Տուր ինձ քու ձեռք, եղբայր եմք մեք,
Որ մրրկավ էինք զատված,
Բախտին ամեն ոխ, չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Երբ ալևոր մայրն Հայաստան
Գտնե զորդիս յուր քովեքով՝
Սրտի խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով․
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Զհունձ բարյաց երկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը Հայրիկ Մուրսադյանի կատարմամբ YouTube-ում