Եկեղեցի Հայաստանյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եկեղեցի Հայաստանյաց, կրոնական և աստվածաբանական հանդես։ Հրատարակվել է 1888 թվականին (Կոստանդնուպոլիս, շաբաթաթերթ) և 1900-1901 թվականներին (Մանչեստր, ամսագիր)։ Խմբագիր՝ Թ․ Զուղայեցի (Իսահակյան)։ Տպագրել է Աստվածաշնչի ուսումնասիրությանը, մեկնաբանությանը և ուսուցմանը նվիրված նյութեր, հոդվածներ հայ եկեղեցու պատմության, օրենքների, ծեսերի և արարողությունների վերաբերյալ, կենսագրական տվյալներ միջնադարի հայ մատենագիրների (Հովհաննես Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և այլն) մասին։ «Եկեղեցի Հայաստանյաց» անդրադարձել է նաև հայերեն ձեռագրերի պատմությանը, պատասխանել կրոնական խնդիրների շուրջ ընթերցողների հարցերին։ 1901 թվականին լույս է տեսել «Հայ եկեղեցի» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 497 CC-BY-SA-icon-80x15.png