Եկատերինբուրգի դենդրոպարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Եկատերինբուրգի դենդրոպարկ
Дендропарк.jpg
Տեսակդենդրարիում
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԵկատերինբուրգ
Կոորդինատներ: 56°50′53.000000101606″ հս․ լ. 60°39′4.000000099599″ ավ. ե. / 56.84805555558377677° հս․. լ. 60.65111111113877485° ավ. ե. / 56.84805555558377677; 60.65111111113877485
Եկատերինբուրգի դենդրոպարկը գտնվում է Ռուսաստանում
Եկատերինբուրգի դենդրոպարկ
Եկատերինբուրգի դենդրոպարկը գտնվում է Երկիրում
Եկատերինբուրգի դենդրոպարկ

Եկատերինբուրգի դենդրոպարկ (ռուս.՝ Екатеринбургский дендропарк), իր մեջ ընդգրկում է 2 այգի Եկատերինբուրգում, որոնցից մեկը գտնվում է Կիրովյան շրջանում՝ Խաղաղության և Պերվոմայսկի փողոցների հատման կետում (Դենդրոլոգիական այգի), երկրորդը՝ Լենինյան շրջանում՝ Մարտի 8-ի և Կույբիշևի փողոցների հատման վայրում (Դենդրոպարկ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդրոլոգիական այգի, ցուցահանդես Պերվոմայսկի փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերվոմայսկի փողոցում գտնվող առաջին դենդրոպարկը կազմավորվել է 1932 թվականին, երբ այստեղ ստեղծվեց կանաչապատման գիտահետազոտական կայանը: 1934 թվականի աշնանը սոճու անտառի տեղում Ս. Լ. Ստելմախովիչի ղեկավարությամբ սկսվեց այլ տարածքներից բերված տարբեր բույսերի տնկում: Հիմնական տնկումները կատարվել են 1935-1936 թվականներին: Ընդհանուր առմամբ մինչև 1962 թվականը այստեղ տեղայնացվել է բույսերի ավելի քան 300 տեսակներ Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Հյուսիսային Ամերիկայից, եվրոպական, ասիական և արևմտասիբիրական տարածաշրջաններից: 1960-ական թվականներին այգում բացվեց Ուրալյան վարդերի առաջին հավաքածուն, որտեղ արդեն 1990-ական թվականներին արմատավորվել էին մինչև 100 տեսակի վարդեր: 1962 թվականին այգին բացվեց այցելության համար: Լեգենդի համաձայն մինչև այգու բացումը նրա տեղում ճահիճ է եղել, որտեղով հոսել է ներկայումս անհետացած Մալախովկա գետակը: Այգում կա 2 լճակ, որտեղ բադեր են լողում:

Դենդրոպարկ մարտի 8-ի փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 8-ի փողոցի վրայի դենդրոպարկը ստեղծվել է 1948 թվականի երկրորդ կեսում, տնկարանի հետ միասին 1 հա տարածքի վրա: Մինչ այդ այստեղ գտնվում էր 1934-1935 թվականներին ստեղծված պիոներների այգին (ավելի ուշ պատանի միչուրինականների այգին) որտեղ դպրոցականների համար անցկացվում էին բուսաբանության դասընթացներ, իսկ 1946 թվականին ճարտարապետ Վ. Վ. Եմելյանովի նախագծով այն վերակառուցվեց այգի ցուցահանդեսի: 1949 թվականից այգում սկսեցին անցկացվել ծաղիկների և ծաղկաթմբերի ցուցահանդեսներ: 1952 թվականին այգին հարստացավ Սոչիից բերված ցիտրուսային բույսերով: 1955 թվականին տնկարանն ուներ 80 տեսակի ծառեր և թփեր: 1990-ական թվականների վերջին այգին զբաղեցնում էր 7,5 հա տարածք, որից 300 քմ՝ ձմեռային այգի: Այգին բաժանված է մի քանի տեղամասերի՝

  • Դեկորատիվ ծաղիկների տեղամաս
  • Կանաչապատման նպատակով դեկորատիվ ծառերի և թփուտների տեղամաս
  • Աշխարհագրական տեղամաս
  • Բույսերի ծագման և էվոլյուցիայի տեղամաս
  • Հատապտղային տեղամաս
  • Ծառերի և թփաբույսերի տնկարան
  • Ջերմոցային տեղամաս

Այգու կենտրոնում տեղակայված է շատրվան, որը կառուցվել է դեռևս 1947 թվականին: Այգում է գտնվում Ալեքսանդր Նևսկու մատուռը, որը կառուցվել է կայսր Ալեքսանդր II-ի պատվին և գյուղացիության ճորտատիրությունից ազատագրմանը, իսկ նրա տեղը օրհնվել է 1884 թվականի հուլիսի 25-ին: Մատուռը վերականգնվել է 1996 թվականին Նովո Տիխվինյան կանանց մենաստանի կողմից:

2009 թվականին այգին բարեկարգվեց «կանոնավոր ֆրանսիական այգու» ոճով, վերականգնվեց շատրվանը, փոխվեցին լուսատուները: Դիտարկվում է այգու դեպի արևելք, Իսետ գետի[1] հակառակ ափը ընդլայնելու հարցը: Այգու մաքրման և բարեկարգման նպատակով անցկացվող ավանդական շաբաթօրյակներին մասնակցում են նաև պետական պաշտոնյաները[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стельмахович М. Л. Путеводитель по коллекционному участку. - Свердловск, 1940.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]