Ելոուսթոունյան ջրվեժներ
Ելոուսթոունյան ջրվեժներ | |
---|---|
Yellowstone Falls | |
Վերին Ելոուսթոունյան ջրվեժ։ Լուսանկարն արված է 2012 թվականի սեպտեմբերին | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Վայոմինգ |
Մասն է | Ելլուսթոն |
44/43/5/N/110/29/46/W |
Ելոուսթոունի ջրվեժ (անգլ.՝ Yellowstone Falls), գտնվում է Ելոուսթոուն ազգային պարկում, Պարկի (ԱՄՆ, Վայոմինգ նահանգ) շրջանի Ելոուսթոուն գետի վրա։ Նրանց միջև հեռավորությունը 750 մետր է։
Վերին Ելոուսթոունյան ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին Ելոուսթոունյան ջրվեժը (անգլ.՝ Upper Yellowstone Falls) գտնվում է 44°42′46″ հս․ լ. 110°29′59″ ամ. ե.HGЯO կետում և ունի 33 մետր բարձրություն[1][2]։
Ստորին Ելոուսթոունյան ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Ելոուսթոունյան ջրվեժը (անգլ.՝ Lower Yellowstone Falls) գտնվում է 44°43′05″ հս․ լ. 110°29′46″ ամ. ե.HGЯOկետում և ունի 94 մետր բարձրություն։ Սա պարիկի ամենաբարձր ջրվեժն է և ամենաջրառատն է Ժայռոտ լեռներում, չոր եղաակներին (աշնանը) ջրի հոսքը մոտավորապես 19 մ³/վ է, անձրևոտ եղանակներին (գարնան վերջ) մինչև 240 մ³/վ։ Ներքև թափվելուց հետո գետը շարունակում է հոսել Մեծ Ելոուսթոունյան կիրճով[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի հանդիկները վաղուց ի վեր գիտեին այս ջրվեժների մասին։ Ուլիամ Կլարկը իր հայտի արշավի ժամանակ (1804-1806), գտնվելով այս վայրում, օրագրում գրառում է կատարել , որ լսել է ջրվեժների ձայներ, բայց այդպես էլ իր աչքով դրանք չի տեսել։ 1824 թվականին ֆրանսիացի մորթեղենի վաճառական Բապտիզե Դյուշարմեն հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1846 թվականին ամերիկացի ռահվիրտ, լեռնային բնակիչ, մորթեղենի վաճառական և լեռնային ուղեկցորդ՝ Ջիմ Բրիդջերը ևս հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1851 թվականին նա քարտեզը, որի վրա նշված էին այս ջրվեժները փոխանցեց միսիոներ՝ Պիեր Ժան դե Մնետին։ 1869 թվականին Կուկի, Ֆոլսոմի և Պինտերսոնի արշավի ժամանակ այս ջրվեժներն առաջին անգամ ամբողջովին ուսումնասիրեցին և ստացան իրենց ներկայիս անվանումը[5]։ Հաջորդ տարվա ընթացքում հանրությանը ներկայացվեց ջրվեժների քիչ թե շատ առավել որակյալ նկարներ, որոնք նկարել էր շարքային Չարլզ Մուրը, Վաշբուրն, Լանգֆորդ, Դոանե արշավի ժամանակ[6]։ Ջրվեժների առաջին լուսանկարներին արվել են 1871 թվականին, Ուիլիամ Ջեքսոնի կողմից, ով այս վայր էր այցելել Ֆերդինանտ Գայդենայի գլխավորած արշավախմբի հետ, իսկ առաջին իրական բնանկարն արվել է Թոմաս Մորանի կողմից։ 1887 թվականին հրապարակվել է այս ջրվեժների առաջին ձմեռային լուսանկարները, հեղինակը Ֆրենկ Հեյնսն էր։
Ներկայումս Ելոուսթոունյան ջրվեժները համարվում են հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրեր։ Անմիջապես վերին ջրվեժի մոտ կառուցած է Չիտենդեն կամուրջը, իսկ ստորին ջրվեժին մոտենում է «Հորեղբայր Թոմի արահետը»[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստորին ջրվեժ, 1870 թվական, պատկերել է շարքային Չարլզ Մուրը
-
Ստորին ջրվեժ, 1871 թվական, հեղինակ՝ Թոմաս Մորան
-
Վերին ջրվեժ, 1916 թվական
-
Ստորն ջրվեժ, 1941 թվական, հեղինակ՝ Էնսելա Ադամս
-
Ստորին ջրվեժ
-
Ստորին ջրվեժը ձմռանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Верхний Йеллоустонский водопад(անգլ.) на сайте yellowstone.net
- ↑ Верхний Йеллоустонский водопад(անգլ.) на сайте gowaterfalling.com
- ↑ Нижний Йеллоустонский водопад(անգլ.) yellowstone.net կայքում
- ↑ Нижний Йеллоустонский водопад(անգլ.)gowaterfalling.com կայքում
- ↑ Пол Рубинштейн, Ли Г. Уиттлеси, Майк Стивенс. «The Guide to Yellowstone Waterfalls and Their Discovery» (2000), изд. Westcliffe Publishers, стр. 41—44, ISBN 156579351X
- ↑ The Discovery of Yellowstone Park; Diary of the Washburn Expedition to the Yellowstone and Firehole Rivers in the Year 1870(անգլ.) на сайте archive.org
- ↑ «Тропа Дяди Тома»(անգլ.) на сайте nps.gov
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Video of Lower Falls (1899) - Thomas Edison, Library of Congress
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելոուսթոունյան ջրվեժներ» հոդվածին։ |
|