Ելեչ (ամրոց)
Ելեչ սերբ.՝ Јелеч | |
---|---|
Նկարագրություն | |
Տեղագրություն | Սերբիա |
Վարչական միավոր | Նովի Պազար |
Երկիր | Սերբիա |
Շինանյութ | քար |
Ելեչի ամրոց (սերբ.՝ Јелеч), միջնադարյան ամրոց Սերբիայում։ Տեղակայված է երկրի հարավում՝ Նովի Պազար քաղաքից 12 կմ հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելեչ ամրոցի ստեղծման պատմությունը հայտնի չէ։ Առաջին անգամ ամրոցի մասին հիշատակվել է բյուզանդական պատմիչ Յաննիս Կինապոսի կողմից՝ 1149 թվականին։ Այնտեղ նշվում է, որ Բյուզանդիայի կայսր Մանուելը գրավել և ոչնչացրել է Ռաս Ելեչ քաղաքը։
Քաղաքի մասին հիշատակված է նաև սերբ արքեպիսկոպոս Դանիելո II-ի աշխատությունում։ 1394 թվականին քաղաքն ու ամրոցը գրավվել է թուրք զավթիչների կողմից։ Այն դարձել է Ելեչի վիլայեթի վարչական կենտրոնը։ 1530 թվականին Ելեչը հիշատակված է, որպես ամրոց։
Ավստրո-թուրքական պատերազմի ընթացքում՝ 1690 թվականին, ամրոցը վերակառուցվել է, քանի որ այն վնասվել էր ավստրիական գրոհների արդյունքում։ 18-րդ դարում այն եղել է կիսավեր վիճակում, իսկ 19-րդ դարում՝ ամբողջովին ավերված։
Ներկայումս այն պատմամշակութային հուշարձան է Սերբիայի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Средњовековни град Јелеч». // spomenicikulture.mi.sanu.ac.rs. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ելեչ (ամրոց) կատեգորիայում։ |