Jump to content

Ելենա Պավլիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ելենա Պավլիդի
Ծնվել է1953 սեպտեմբերի 22
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի ուսումնարան
ՄասնագիտությունԲալետի արտիստ
ԱմուսինՀովհաննես Դիվանյան
ԵրեխաներՄարիա Դիվանյան

Ելենա Պավլիդի (սեպտեմբերի 22, 1953(1953-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Պավլիդին ծնվել է 1953 թվականին, Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժինը՝ Լ. Սեմանովայի արվեստանոցը։ 1969 թվականից աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասանուհի, 1970 թվականից` բալետի մենապարուհի, 1998 թվականից՝ բալետային խմբի փորձավար[1]։

Դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրթա՝ «Ժիզել»
  • Օդեթա և Օդիլիա՝ «Կարապի լիճ»
  • Փողոցային պարուհի, հավերժահարս, ընկերուհիներ՝ «Դոն Կիխոտ»
  • Էգինա՝ «Սպարտակ»
  • Նուարդ, Շամիրամ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
  • Էմիլիա՝ «Մավրի պավանա»
  • Շտրալ՝ «Դիմակահանդես»
  • Մազուրկա, 11 վալս՝ «Շոպենիանա»
  • Էվրիդիկա՝ «Օրփեուս»
  • Գայանե՝ «Գայանե»
  • Էդուարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա»
  • Խանդուտ՝ «Սասունցի Դավիթ»
  • Ուրսուլա՝ «Սատանայի ջրաղացը»

2006 թվականին նկարահանվել է «Աշնան արև» կարճամետրաժ ֆիլմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ելենա Պավլիդիի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]