Ելենա Միտինա
Ելենա Միտինա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Ryazan State Radio Engineering University? և Sergei Yesenin Ryazan State University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | օգոստոսի 16, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Kimovsk, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ելենա Միտինա (ռուս.՝ Митина Елена Анатольевна, օգոստոսի 16, 1966, Kimovsk, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆմիութենական և քաղաքական գործիչ, Պետական դումայի VI և VII գումարման պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին ավարտելով Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտը։ 2003 թվականին վերապատրաստվել է Ռյազանի պետական մանկավարժական համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում։ 2013 թվականին ավարտել է Ռյազանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ «հոգեբանամանկավարժական կրթություն» մասնագիտությամբ։ 1988 թվականին, բուհն ավարտելուց հետո, աշխատել է Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիայում։ 1988 թվականին զբաղվել է պրոֆմիութենական գործունեությամբ, աշխատել է Ռյազանի պետական ռադիոտեխնիկական ակադեմիայի ուսանողների արհմիութենական կոմիտեի նախագահի տեղակալ, հետագայում դարձել է պրոֆկոմի նախագահ, զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1999 թվականը։ 1999-2001 թվականներին աշխատել է ժողովրդական կրթության և գիտության աշխատողների արհմիության մարզային կոմիտեում՝ որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ։ 2002-2010 թվականներին աշխատել է ժողովրդական կրթության և գիտության աշխատողների արհմիության Ռյազանի մարզային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ, 2010 թվականին ընտրվել է նախագահ, 2014 թվականին վերընտրվել կազմակերպության նախագահ[2]։
2011 թվականի դեկտեմբերին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրվել էր 6-րդ գումարման Պետդումայի պատգամավորության մանդատների բաշխման արդյունքներով չի անցել։ 2015 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ռյազանի VI գումարման մարզային դումայի պատգամավոր[3]։ Ռյազանի շրջանային դումայի պատգամավորի ընտրություններից մեկ ամիս անց վաղաժամկետ վայր է դրել պատգամավորական լիազորությունները, Նիկոլայ Բուլաևի թափուր մանդատը նրան հանձնելու կապակցությամբ դարձել է 6-րդ գումարման Պետդումայի պատգամավոր[4]։
2016 թվականի սեպտեմբերին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրվել է VII գումարման Պետդումա, ընտրությունների արդյունքներով ընտրվել է VII գումարման Պետական դումայի պատգամավոր՝ № 157 միամանդատ ընտրատարածքով[5]։
Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2019 թվականներին Պետական Դումայի VI և VII գումարման պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակել է դաշնային օրենքների նախագծերի 107 օրենսդրական նախաձեռնություն և ուղղումներ[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԱՄՀ-ի նշան «Արհմիություններում ակտիվ աշխատանքի համար»
- Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվոգիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Митина Елена Анатольевна» (ռուսերեն)։ Государственная Дума։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Митина, Елена Анатольевна»։ ТАСС։ Վերցված է 2018-12-26
- ↑ «ОБ УСТАНОВЛЕНИИ ОБЩИХ РЕЗУЛЬТАТОВ ВЫБОРОВ ДЕПУТАТОВ РЯЗАНСКОЙ ОБЛАСТНОЙ ДУМЫ ШЕСТОГО СОЗЫВА, Постановление Избирательной комиссии Рязанской области от 17 сентября 2015 года №200/2121-5»։ docs.cntd.ru։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Постановления ЦИК России»։ vestnik.cikrf.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Приложение к постановлению Центральной избирательной комиссии Российской Федерации от 23 сентября 2016 г. N 56/541-7» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации»։ old.duma.gov.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին։ Վերցված է 2019-08-04