Ելենա Բարինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Բարինովա
Ծնվել էհունվարի 13, 1952(1952-01-13) (72 տարեկան)
ԾննդավայրՉերնյախովսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
ԱշխատավայրԿիևնաուչֆիլմ

Ելենա Բարինովա (ռուս.՝ Баринова, Елена Петровна, հունվարի 13, 1952(1952-01-13), Չերնյախովսկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Բարինովան ծնվել է 1952 թվականի հունվարի 13-ին, Չերնյախովսկում (Կալինինգրադի մարզ)։ Սովորել է (1969-1971 թվականներ) Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (թատրոնի նկարչության ֆակուլտետ)։

1976 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Աշխատել է «Կիևնաուչֆիլմ» (1976-1984 թվականներ) և «Սոյուզմուլտֆիլմ» (1985-1996 թվականներ) ստուդիաներում։

Նրա մուլտֆիլմերը բեմադրվել են հեքիաթի ժանրով, հաճախ` երգիծական-գրոտեսկային (ամենահայտնին` «Սավուշկինը, որը չի հավատում հրաշքներին») կամ` նմանակման տարրերով («Աշնանային մարաթոն»-ից մի շարք հատվածներ խաղարկվում են «Ոսկե ճուտիկը» մուլտֆիլմի մեջ)։

1996 թվականից աշխատել է որպես «Անիմացիոն արվեստի դպրոցի» մանկական ստուդիայի ղեկավար։

2005 թվականից աշխատում է որպես Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտին կից Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիայի քոլեջի նկարիչության և անիմացայի ֆակուլտետի կուրատոր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ո՞վ կստանա արքայախնձոր».
    • 1978 թվական` Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ։
    • 1978 թվական` Համամիութենական «Երիտասարդություն-78» կինփառատոնի մրցանակ Կիևում։
  • «Սերմերով կարկանդակը»` 1980 թվական` Համամիութենական «Երիտասարդություն-80» կինոփառատոն Կիևում, Գրան պրի մրցանակ
  • «Ոսկե ճուտիկը».
    • 1981 թվական` Համամիութենական «Հեքիաթ» կինոփառատոն Մոսկվայում, մրցանակ
    • 1981 թվական` Համամիութենական «Երիտասարդություն-81» կինոփառատոն Կիևում, մրցանակ
  • «Սավուշկինը, որը չէր հավատում հրաշքներին»
    • 1983 թվական` «Երիտասարդական ձայներ» արվեստի համամիութենական փառատոնի մրցանակ
    • 1984 թվական` Համամիութենական կինոփառատոն Կիևում, երկրորդ մրցանակ[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ո՞վ կստանա արքայախնձոր» (1978 թվական)
  • «Սերմերով կարկանդակը» (1980 թվական)
  • «Ոսկե ճուտիկը» (1981 թվական)
  • «Տա-տիկ» (1982 թվական)
  • «Սավուշկինը, որը չէր հավատում հրաշքներին» (1983 թվական)
  • «Քո սիրող ընկերը» (1984 թվական)
  • «Երեք պատմություն» (1986 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 95-96.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]