Եգիպտոսի պետական կարգ
Եգիպտոս (արաբ․՝ مصر Միսր/Miṣr [misˤɾ], մասրի՝ مصر Մասր/Maṣr [ˈmɑsˤɾ]), հանրապետություն է։
Քաղաքական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետության ղեկավարը նախագահն է, որը միաժամանակ նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Կառավարության ղեկավարը վարչապետն է։ Գերագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է։ Խորհրդարանի ստորին պալատը՝ Ժողովրդական ժողովը (Մեջլիս Աշ-Շաաբ) կազմված է 518 պատգամավորներից, որից 508-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 10 պատգամավորները նշանակվում են նախագահի կողմից։ Ժողովրդական ժողովում կան քվոտաներ աշխատավորների ու գյուղացիների, ինչպես նաև կանանց համար։
2011 թվականի հունվարի 29-ին վերականգնվեց 1981 թվականին դե-ֆակտո վերացած փոխնախագահի պաշտոնը. նոր փոխնախագահ է նշանակվել Եգիպտոսի հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը[1]։ 2011 թվականի փետրվարի 11-ին նախագահ Մուբարաքը փոխանցեց իշխանությունը Գերագույն զինվորական խորհրդին։ 2012 թվականի հունիսի 21-ին Մուհամմեդ Մուրսին դարձավ Եգիպտոսի նախագահ։
Վերջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան մայիսի 23-ին ու 24-ին (1-ին փուլ) և հունիսի 16-ին ու 17-ին (2-րդ փուլ)։ Մուհամմեդ Մուրսին հաղթեց ընտրություններում, հավաքելով 51, 73 % ձայն։ Խոշոր ընդդիմադիր հոսանքներ են «Մուսուլման եղբայրներ» (արգելված է, անդամները մասնակցում են, որպես անկախ թեկնածուներ) և Նոր Վաֆդ կուսակցությունները։