Դ օր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դ օր
D-Day
Изображение логотипа
Պաշտոնական պոստեր
Ժանրֆիլմ աղետի մասին
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՋանգ Յոնգ Ու
Գլխավոր
դերերում
Կիմ Յանգ Կվանգ
Ջունգ Սո Մին
Հա Սոկ Ջին
ՍցենարիստՀվանգ Ըն Կյունգ
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էսեպտեմբերի 18, 2015-ից նոյեմբերի 21, 2015
ՀեռուստաալիքjTBC
ԸնկերությունSM Culture & Contents
Պատկերի ձևաչափ1080i
Ձայնի ձևաչափDolby Digital 2.0
ՆախորդLast?
ՀաջորդMadame Antoine?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Դ օր (հանգըլ: 디데이; կոր․ նոր ռոմ․: Di Dei), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2015 թվականին։ Այն ցուցադրվել է jTBC հեռուստաալիքով ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:40։ Սերիալը բաղկացած է 20 էպիզոդներից, իսկ ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է պատկերացնել, որ այնպիսի քաղաքում, ինչպիսին Սեուլն է, հենց կենտրոնում կարող էր երկրաշարժ լինել։ Բարձր երկնաքերերը, որոնք հասնում էին մինչև ամպեր, թվում են կայուն և դիմացկուն։ Փրկարարներն էլ հասնում են զանգից րոպեներ անց։ Եթե նույնիսկ ինչ֊որ բան պատահի, կառավարությունը չի թողնի իր բնակչությանը, հիվանդանոցներում կխնամի վիրավորներին, կապահովի ժամանակավոր արյունով և ուտելիքով։ Մեկ օր էլ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքները սարսափելի էին։

Քչերը գիտեն, որ ծայրահեղ իրավիճակների պահուստների գինը շատ բարձր է, այդ պատճառով կազմակերպությունների և հիվանդանոցների մեծամասնությունը, որոնց օրենքը պարտադրում է պահպանել ռեսուրսները, նախընտրում են վճարել տուգանք և անիմաստ չզբաղեցնել պահեստները։ Լուրջ խնդիրներին անպատրաստ շենքերը փլուզվել են, ինչպես թղթե տնակները։ Ճանապարհները արգելափակված են, կամուրջը փլվել է, փրկարարները չէին կարողանում հասնել մարդկանց, ովքեր մահանում էին փլատակների տակ և հրդեհների ժամանակ։ Ավելին, անջատել էին նրանց ջուրը, քանի որ կառավարության տեսանկյունից քաղաքացիներին փրկելն ավելի շահավետ է, քան հանգեցնել այրվող տները և ունեցվածքը։

Ամենադժվար իրավիճակը հիվանդանոցներում էր։ Բժիշկ Լի Հե Սունգը մի քանի տարի առաջ ծնողների հետ ավտովթարի է երթարկվել։ Հայրը մահացել է նրա աչքերի առաջ։ Այժմ երիտասարդը համոզված է, որ պետք է փրկի որքան հնարավոր է շատ մարդկանց, քանի որ յուրաքանչյուրը ունի ապրելու իրավունք։ Միայն թե հիվանդանոցի ղեկավարությունը այլ կարծիքի է. անխոհեմ հերոսությունը միայն տհաճությունների պատճառ կդառնա։ Այդ պատճառով հիվանդանոցի տնօրենը որոշում է փակել հիվանդանոցը երկրաշարժից անմիջապես հետո։

Հասկանալով, որ այսպիսի արհավիրքից հետո մարդկանց շատ է անհրաժեշտ բժիշկների օգնությունը, նրանք այլևս գնալու տեղ չունեն, իրենց տները ավերված են, Հե Սունգը ամբողջ ուժերով փորձում է հիվանդանոցը բաց պահել, որքան հնարավոր է երկար։ Պետք է դիմանալ ընդամենը 72 ժամ, որից հետո ճանապարհները կմաքրվեն և օգնությունը կհասնի։ Բայց դրանք կլինեն շատ երկար երեք օրեր աշխարհում աղետից հետո, որտեղ յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին, պահուստները վերջանում են, էլեկտրաէներգիա արտադրում է միայն տեղի գեներատորը, դեղորայքը գրեթե վերջացել է, իսկ հիվանդները անընդհատ ավելանում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմ Կի Մու - Չա Կի Ունգ
  • Կիմ Ջունգ Հվա - Ըն Սո Յուլ[5]
  • Կիմ Սանգ Հո - Չոի Իլ Սուբ
  • Կիմ Հե Ըն - Կանգ Ջու Րան
  • Սոնգ Ջի Հո - Լի Ու Սունգ
  • Յուն Ջու Հի - Պակ Ջի Նա
  • Լի Գունգ Յանգ - Պակ Գըն
  • Չա Ին Փյո - Կու Ջա Հյուկ
  • Լի Սունգ Յոլ - Ան Դե Գիլ[6]
  • Կո Կյու Փիլ
  • Ջունգ Յուն Սուն
  • Հան Սո Ջին

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը հոկտեմբերի իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը։
Էպիզոդ # Ցուցադրման ամսաթիվ Դիտումների միջին քանակ
AGB Nielsen

Ratings[7]

TNmS

Ratings[8]

1 18 սեպտեմբերի 2015 1.741% 1.9%
2 19 սեպտեմբերի 2015 1.272% 1.8%
3 25 սեպտեմբերի 2015 1.909%
4 26 սեպտեմբերի 2015 1.563%
5 2 հոկտեմբերի 2015 1.283% 1.3%
6 3 հոկտեմբերի 2015 1.473% 1.0%
7 9 հոկտեմբերի 2015 1.106% 1.6%
8 10 հոկտեմբերի 2015 0.993% 1.2%
9 16 հոկտեմբերի 2015 1.155% 1.4%
10 17 հոկտեմբերի 2015 0.895% 1.0%
11 23 հոկտեմբերի 2015 1.267% 1.4%
12 24 հոկտեմբերի 2015 1.092% 1.3%
13 30 հոկտեմբերի 2015 0.961% 1.2%
14 31 հոկտեմբերի 2015 1.347% 1.6%
15 6 նոյեմբերի 2015 0.943% 1.2%
16 7 նոյեմբերի 2015 1.066% 1.0%
17 13 նոյեմբերի 2015 0.928% 1.3%
18 14 նոյեմբերի 2015 0.718% 0.8%
19 20 նոյեմբերի 2015 0.879% 0.9%
20 21 նոյեմբերի 2015 0.817% 0.8%
Ընդհանուր 1.170% 1.32%

Արտասահմանյան ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլիպիններ Ֆիլիպիններ – GMA Network – 23 հունվարի 2017 թվայան ("The Big One" անվանումով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Sora (2015 թ․ մայիսի 22). «Kim Young Kwang Has Found His Next Work». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  2. Hong, Grace Danbi (2015 թ․ մայիսի 22). «Kim Young Kwang Confirmed for jTBC's New Disaster Medical Drama D-Day». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  3. Ghim, Sora (2015 թ․ հուլիսի 14). «Kim Young Kwang Presents T-shirts To The Staff Of D-Day». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  4. Lee, Ji-young (2015 թ․ հոկտեմբերի 2). «D-Day actress values preparation». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. Ghim, Sora (2015 թ․ մայիսի 28). «Kim Jung Hwa To Make Her Small Screen Comeback». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  6. «INFINITE's Sungyeol Cast in JTBC's New Drama D-Day». Soompi. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  7. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «: TNMS 홈페이지에 오신 것을 환영합니다.  :». www.tnms.tv.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]