Դրուժինա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրուժինա,

  1. Ցեղային առաջնորդի, այնուհետև՝ իշխանի կամ թագավորի շուրջը համախմբված զինվորականների ջոկատ։ Տատկանշական է տոհմատիրական կարգերի քայքայման և ֆեոդալական կարգերի հաստատման շրջանին։ Մ․թ․ա․ I դ․ Գերմանիաի ցեղերի մոտ եղել է ժամանակավոր, իսկ մ․թ․ I դարից՝ մշտական։ Դրուժինան պարտավոր էր պաշտպանել առաջնորդին, իսկ վերջինս՝ խնամակալել նրան։ Դրուժինան նպաստել է առաջնորդի իրավասությունների բարձրացմանը և թագավորական իշխանության առաջացմանը։ Դրուժինաի անդամները նվաճումների և նվիրատվությունների հետևանքով դարձել են խոշոր ֆեոդալներ։ Հին Ռուսիայում դրուժինան առաջացել է IX դ․։ Ֆեոդալական հողատիրության զարգացման հետևանքով դրուժինա֊ի անդամները դարձել են բոյարներ։ Ռուսիայում դրուժինան գոյություն է ունեցել մինչն բաժնեկալվածքային իշխանությունների վերացումը (XVI դ․)։
  2. Դուրժիններ են կոչվել նաև 1905–1907 և 1917-ի հեղափոխությունների ժամանակ տարբեր կուսակցությունների ստեղծած ջոկատները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457